Քաղաքականություն

Եթե 100 հազարներով մարդկանց չտանեին ընտրատեղամաս՝ մենք կհավաքեինք 65 տոկոս . Ալեն Սիմոնյան

Եթե 100 հազարներով մարդկանց չտանեին ընտրատեղամաս՝ մենք կհավաքեինք 65 տոկոս . Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ընտրությունների արդյունքներին և իր նախկին հայտարարություններին։


Հուլիսի 2-ին Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ընթացքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ դեռևս Գյումրիում կանխատեսել էր իրենց քաղաքական թիմի՝ նախորդ ընտրությունների համեմատ ավելի շատ ձայներ ստանալը, ինչն էլ իրականություն է դարձել։


«Ես ֆիքսել եմ, որ մենք ավելի շատ ձայն ենք հավաքելու՝ այն իրավիճակում, երբ մեզ ասում էին՝ դուք ապրում եք ձեր իրականության մեջ, դուք աջակից չունեք, հլը դուրս եկեք փողոց, մեզ ասում էին՝ փոքրիկ խմբակը։ Հեսա կգան՝ փոքրիկ խմբակով այստեղ կնստեն, աչքերը ճպճպացնելով, քաղաքականությունից բան չհասկանալով, մտածելով, որ հիմա իրենք ավելին կարող են անել, քան այսօրվա այստեղ նստածները։ Ես չեմ համարում, որ 728 000 Հայաստանի Հանրապետության քաղաքացին քիչ է, քան 680 000 Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ 5 տարի հետո Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո, մեր դեմ օգտագործված հսկայական ֆինանսական ռեսուրսներից հետո»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը։


Խորհրդարանի խոսնակը հայտնեց, որ իրենց համար անսպասելի է եղել իրենց դեմ իրականացված հարձակման համար ներդրված ֆինանսական միջոցների ծավալը։ Ըստ նրա՝ քաղաքական պայքարի դուրս գալիս ականատես են եղել սպասվածից շատ ավելի մեծ ֆինանսական ու այլ ռեսուրսների կիրառմանը։ Ալեն Սիմոնյանի պնդմամբ՝ իրենք կստանային 65% մաքուր ձայն, եթե հարյուր հազարավոր մարդկանց չուղեկցեին ընտրատեղամասեր։ Նա նշեց, որ գյուղերում եղել են փակ տներ, որոնց բնակիչները ինչ-որ կերպ հայտնվել և տարվել են ընտրության, ինչը նմանվել է քաղաքական ռմբակոծության տակ գտնվող իրավիճակի։


Ի պատասխան այն դիտարկմանը, թե իրենց կողմից կիրառվել է վարչական ռեսուրս, Սիմոնյանը հայտարարեց. «Ասում են՝ երեխեք են եկել միջոցառման են մասնակցել։ Դուք մոռացե՞լ եք ոնց էին պետական հիմնարկների աշխատողներին քշում և ավտոբուսներով բերում։ «Վիդիտիլի» երեխեքը եկել են Նիկոլ Փաշինյանից քարտեզ վերցնեն, որ արդեն Հայաստանի ամբողջ տարածքով թրենդ էր դառել»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250