Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ Խամենեիի հրաժեշտի արարողությունից առաջ.Կոշտ պատասխան կստանաք
Իրանի «Խաթամ ալ-Անբիյա» զինված ուժերի կենտրոնական շտաբի պետ Ալի Աբդոլլահին Միացյալ Նահանգներին և Իսրայելին հորդորել է զերծ մնալ Իրանի վրա հարձակումներ գործելուց երկրի հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունների ընթացքում՝ սպառնալով կոշտ պատասխան հարվածներով։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ալի Աբդոլլահին հայտարարել է. «Այս մեծ և կարևոր օրերին մենք զգուշացնում ենք Իրանի թշնամիներին, նախ և առաջ Միացյալ Նահանգներին, Իսրայելին և նրանց տարածաշրջանային ու արտատարածաշրջանային դաշնակիցներին, որպեսզի ձեռնպահ մնան ցանկացած սխալ գործողություններից և հիշեն կոշտ պատասխանի մասին, որը կհետևի իրանցի ժողովրդի զավակների կողմից, որոնք ծառայում են զինված ուժերի շարքերում, մեր սիրելի հայրենիքի դեմ ցանկացած սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում»։ Նրա այս խոսքերը մեջբերել է իրանական պետական հեռուստառադիոընկերությունը։
Հիշեցվում է, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:
Թեհրանում Խամենեիի հրաժեշտի արարողությունը մեկնարկելու է հուլիսի 3-ին։ Ուրբաթ օրը կայանալիք սգո միջոցառմանը ներկա կգտնվեն առնվազն 100 երկրից ժամանած բարձրաստիճան պատվիրակություններ։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...
Եվրահանձնաժողովի նախագահը գալիս է Երևան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստանի Հանրապետութ...
Սերդար Քըլըչը քննարկել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության ռազմավարական վերլուծությունների վարչության ղեկավար Բիլգայ Դումանի մ...