ՀՀ-ում սկսել են վախենալ Ռուսաստանից. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը երեկ մատնել է իշխանության՝ Ռուսաստանից ունեցած վախերը: Պատասխանելով հարցին, թե TRIPP-ի իրականացման դեպքում ԵԱՏՄ կանոններն ու տարանցման կարգավորումներն ինչպես է պատկերացնում Երեւանը, Սաֆարյանը պատասխանել է․ «Այս պահին Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ է, եւ ԵԱՏՄ տարանցման կանոնները գործում են մեր տարածքում»:
Այսինքն` TRIPP-ը լինելո՞ւ է ԵԱՏՄ կարգավորումներով։ «Այո»,- ասել է նա: Ստացվում է, որ ԱՄՆ նախագահ Թրամփի անունը կրող նախագիծը մտցվել է պուտինյան ԵԱՏՄ-ի ծրագրերի մեջ` մի բան, որի համար շուրջ մեկ տարի պայքարում էր ռուսական կողմը՝ ՀՀ իշխանություններին զգուշացնելով, որ չի կարող TRIPP-ը գործել, քանի որ Հայաստանում տարանցման կանոնները պետք է ենթարկվեն ԵԱՏՄ կանոններին, իսկ մեր իշխանություններն էլ համառորեն անտեսում էին այդ զգուշացումները։ Քաղաքական կուլիսներում երեկ այս հայտարարությունը բուռն քննարկումների առիթ դարձավ, ոմանց կարծիքով, ՌԴ սանկցիաներն այնքան են խեղճացրել մեր իշխանություններին, որ ԱԳՆ պաշտոնյան չի ցանկացել ավելի սրել հայ-ռուսական հարաբերությունները, բայց հայ-ամերիկյան կոնֆլիկտի վտանգ է ստեղծել։ Որ ռուսական կողմի գործողություններն անհանգստացնում են ՀՀ իշխանություններին, պարզ դարձավ եւս մեկ փաստից` պաշտոնական Կրեմլը հաղորդեց, որ հայկական կողմի նախաձեռնությամբ Փաշինյան-Միշուստին հեռախոսազրույց է տեղի ունեցել, քննարկել են «Հայաստան-ՌԴ փոխգործակցության օրակարգային հարցեր, որոնք վերաբերում են առեւտրատնտեսական, գիտատեխնոլոգիական եւ մշակութային-հումանիտար ոլորտներին»:
Իսկ ՀՀ կառավարության հաղորդագրությունից դուրս էր մնացել այն, որ զրույցը հայկական կողմի նախաձեռնությամբ է եղել»,- գրում է օրաթերթը:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծ...