ԵԺԿ-ն Արմեն Աշոտյանին ճանաչել է քաղբանտարկյալ. պահանջում ենք անհապաղ ազատ արձակել. Մամիջանյան
Մենք հիմա եկել ենք դատարան, Արմեն Աշոտյանի՝ մեր ընկերոջ դատի համար, մի մարդու, ով եղել է Հայաստանի քաղաքական դաշտում ԵՄ կապերի, եվրոպական արժեքների, իրական քրիստոնյա-դեմոկրատական արժեքների թիվ մեկ չասեմ, բայց ամենակարևոր տարածողներից մեկը։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Իբր եվրոպամետ Փաշինյանը արդեն 2-րդ անգամ գումարային շուրջ 700 օրից ավելի պահում է Աշոտյանին անազատության մեջ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրա համոզմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում հիմա, եվրոպական արժեքների հետ ոչ մի կապ չունի։
«Ցավոք սրտի, եվրոպական քաղաքական ինստիտուտները որդեգրել են աշխարհաքաղաքական շահերի վրա հիմնված քաղաքականությունը, այլ ոչ թե արժեքների վրա հիմնված քաղաքականություն։ Օրերս ԵԺԿ-ի քաղաքական ասամբլեային էի մասնակցում։ Քանի որ հանդիպումները փակ են, չեմ կարող մանրամասները շատ ասել, բայց ես այնտեղ ելույթում ներկայացրել եմ և ևս մեկ անգամ հիշեցրել եմ, որ ԵԺԿ-ն Արմեն Աշոտյանին ճանաչել է քաղբանտարկյալ և Հայաստանում վերահաստատել է քաղբանտարկյալների գոյության փաստը, պահանջել է անհապաղ ազատ արձակել»,- շարունակել է քաղաքական գործիչը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծ...