Չի բացառվում՝ շենքեր գրավեն, զենք կիրառեն. ՌԴ-ն մտածում է՝ ՍԴ-ի որոշումից հետո մարդկանց հանի փողոց
Ռուսաստանաբնակ քաղաքական վերլուծաբան Կամո Բեգլարյանի խոսքով՝ այժմ Ռուսաստանը ղեկավարում են օկուպանտները: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը:
«Նրանց գործողությունները դեմ են երկրին ու ժողովրդին: Բոլորի հետ հաշվեհարդար են տեսնում, ժողովրդի ձայնը լռեցված է, ով խոսում է, պատժում են: Երկրում ամենուր կաշառակերություն է: Բոլորը Պուտինի ծանոթներն են: Այսպես շարունակելու դեպքում Ռուսաստանը փլուզվելու է»,- ասել է նա:
Ըստ Բեգլարյանի՝ մինչև հեղափոխությունը Հայաստանը ՌԴ-ի ամենահավատարիմ ֆորպոստն էր. «Պուտինը Փաշինյանին ասել է՝ Քոչարյանն իմ ընկերն է, Փաշինյանը պատասխանել է՝ ցավում եմ, որ դուք նման ընկերներ ունեք: Հիշաչար ու քինախնդիր մարդ է Պուտինը: Հայաստանին թելադրել են, թե ինչ անի: Կոպեկներով ձեռնարկությունները վերցրել է ՀՀ-ի ձեռքից: Իրենք համարում են, որ ՀՀ-ն ռուսական իմպերիայի մի մասն է»:
Միաժամանակ զրուցակիցը նշել է. «Սամվել Կարապետյանը բոլորովին ցանկություն չի ունեցել Հայաստան գալու, ասել են՝ գնա»:
Հարցադրմանը՝ իսկ որն է Կարապետյանի ասած «գաղտնի պլանը», վերլուծաբանը նկատում է. «Բլեֆ է գաղտնի պլանը»։
Բեգլարյանը չի բացառում, որ Ռուսաստանը փորձի Հայաստանում անկայունություն հրահրել.
«Չեմ բացառում, որ բռնությամբ փորձեն ինչ-որ բանի հասնել, նույնիսկ չեմ բացառում, որ զենք կիրառեն, մարդ հավաքեն, փորձեն կառավարական շենքերը գրավել: ՌԴ-ն մտածում է՝ Սահմանադրական դատարանի որոշումից հետո 10-20 հազար մարդ հանել փողոց, խժդժություններ հրահրել»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծ...