Ռազմական

Ուկրաինական ԱԹՍ-ները թիրախավորել են Ռուսաստանի «Մայակ» ռազմական գործարանը

Ուկրաինական ԱԹՍ-ները թիրախավորել են Ռուսաստանի «Մայակ» ռազմական գործարանը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի «Մայակ» ռազմական գործարանին։ Նախնական տվյալներով՝ վնասներ են հասցվել նաև Պենզայի էլեկտրոնամեխանիկական սարքերի գիտահետազոտական ինստիտուտին…

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի «Մայակ» ռազմական գործարանին։ Նախնական տվյալներով՝ վնասներ են հասցվել նաև Պենզայի էլեկտրոնամեխանիկական սարքերի գիտահետազոտական ինստիտուտին, որտեղ մշակվում է ռուսական արդյունաբերության համար նախատեսված բարձր տեխնոլոգիական էլեկտրոնիկա։ Այս մասին հայտնում է Nexta-ն։



Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինական բանակը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Ռուսաստանի Պենզա քաղաքին։



Ռուսաստանի Պենզայի մարզի ղեկավար Օլեգ Մելնիչենկոյի խոսքով՝ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ուկրաինական ԱԹՍ, որի բեկորները վնասել են էլեկտրահաղորդման գիծը և ընկել կիսակառույց շենքի վրա։



Նրա պնդմամբ՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, իսկ դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Մարզպետը նաև նշել է, որ մարզում շարունակում է գործել անօդաչու թռչող սարքերի վտանգի ռեժիմը՝ բնակիչներին կոչ անելով պահպանել զգոնությունը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250