Հասարակություն

Մարդուն վրաերթի ենթարկելու դեպքում հնարավոր է ազատվել քրեական պատասխանատվությունից

Մարդուն վրաերթի ենթարկելու դեպքում հնարավոր է ազատվել քրեական պատասխանատվությունից
Արդարադատության նախարարությունը առաջարկում է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում՝ լրացնելով 342-րդ հոդվածը։ Հոդվածը վերաբերում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտմանը, որի հետևանքով վնաս…

Արդարադատության նախարարությունը առաջարկում է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում՝ լրացնելով 342-րդ հոդվածը։ Հոդվածը վերաբերում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտմանը, որի հետևանքով վնաս է պատճառվել անձի առողջությանը։


Նախարարությունն առաջարկում է հոդվածը լրացնել նոր դրույթով, համաձայն որի՝ առաջին անգամ 342-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե իր և տուժողի միջև առկա է հաշտության վերաբերյալ ինքնուրույն, ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնություն։

Միաժամանակ նախատեսվում է, որ եթե անձը նախկինում արդեն ազատվել է քրեական պատասխանատվությունից այս հիմքով, ապա նույն հիմքով կրկին ազատվել չի կարող։


Այսինքն՝ առաջարկվող կարգավորմամբ, եթե անձը խախտի ճանապարհային երթևեկության կանոնները և դրա հետևանքով վնաս պատճառի մարդուն, առաջին նման դեպքի դեպքում հնարավոր կլինի քրեական պատասխանատվությունից ազատվել, եթե կողմերը հաշտության գան և համապատասխան համաձայնություն ձեռք բերեն։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250