Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել
Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած 7,7 մագնիտուդով հզոր երկրաշարժի հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով երկրի աղետների հետևանքների մեղմացման գործակալությանը (BNPB)։
Երկրաշարժը տեղի է ունեցել շաբաթ վաղ առավոտյան՝ Ֆլորես կղզում։ Ստորգետնյա ցնցման օջախը գտնվել է 15 կմ խորության վրա։ Հիմնական ցնցմանը հաջորդել են տասնյակ հետցնցումներ, որոնցից մեկի մագնիտուդը կազմել է 6,1։
Երկրաշարժի հետևանքով վնասվել են բնակելի տներ և տարբեր շինություններ։ Մաումերեի նավահանգստում տերմինալի շենքից բետոնի խոշոր հատվածներ են պոկվել, իսկ նավ տանող անցուղու փլուզման հետևանքով որոշ մարդիկ ընկել են ծովը։
Իշխանությունները ցունամիի նախազգուշացում էին հայտարարել, որը մոտ երեք ժամ անց չեղարկվել է՝ ծովի մակարդակի զգալի բարձրացում չարձանագրելուց հետո։ Շուրջ 2000 մարդ տարհանվել կամ ինքնուրույն տեղափոխվել է անվտանգ վայրեր։
Նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է առնվազն 54 տուն, հինգ բուժհաստատություն, երեք աղոթատեղի, վեց պետական շենք, մեկ ուսումնական հաստատություն և պահեստ։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, իսկ իշխանությունները դեռ գնահատում են աղետի ամբողջական հետևանքները։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում 67 համարի ավտոբուսում տղամարդ է մահացել
Երևանում, այսօր՝ օգոստոսի 11–ին, Տիգրան Մեծ պողոտայում, Գրիգոր լուսավորիչ եկեղեցու դիմաց, 67 համարի ավտոբուսում վատացել...
Խոշոր ավտովթար Կապանում․ 7 մարդ հոսպիտալացվել է
Օգոստոսի 11-ին՝ ժամը 10.33-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապանի Բաղաբերդ թաղամասում «ՀՈՎ...
Ծնողների շիրիմի մոտ հայտնաբերվել են տղայի մարմինը, հրազեն և նամակ
Օգոստոսի 6-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային...
Վայոց ձորում ավտոմեքենան վթարի է ենթարկվել․ փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել մեքենայից
Օգոստոսի 15-ին՝ ժամը 04։49-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Վայք ավտո...