Քաղաքականություն

Պուտինը դեռ պատրաստ չէ նոր մոբիլիզացիա հայտարարել. The Guardian

Պուտինը դեռ պատրաստ չէ նոր մոբիլիզացիա հայտարարել. The Guardian
Ռուսաստանի ղեկավարությունը շարունակում է ձգտել Ուկրաինայում իր հայտարարած ռազմական նպատակների իրականացմանը, սակայն, չնայած ռազմաճակատում մարդկային ռեսուրսների պակասին և կորուստների աճին, առայժմ նո�…

Ռուսաստանի ղեկավարությունը շարունակում է ձգտել Ուկրաինայում իր հայտարարած ռազմական նպատակների իրականացմանը, սակայն, չնայած ռազմաճակատում մարդկային ռեսուրսների պակասին և կորուստների աճին, առայժմ նոր զանգվածային մոբիլիզացիայի նախապատրաստման նշաններ չկան։ Այս մասին գրում է The Guardian-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։


Պարբերականի՝ Մոսկվայում այս հարցի քննարկումներին ծանոթ երկու աղբյուրների խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առայժմ չի պատրաստվում նոր մոբիլիզացիա հայտարարել։ Նման գնահատական է ներկայացրել նաև արևմտյան երկրների բարձրաստիճան անանուն պաշտոնյան։


Աղբյուրների համաձայն՝ Ռուսաստանի իշխանությունները ներկայում նախընտրում են ավելացնել Պաշտպանության նախարարության հետ կամավոր պայմանագիր կնքողների թիվը՝ խուսափելով հարկադիր մոբիլիզացիայի հետ կապված քաղաքական ռիսկերից։


Միաժամանակ զինծառայողների հավաքագրման գործընթացը գնալով բարդանում է։ The Guardian-ի զրուցակիցներից մեկը հայտնել է, որ եթե նախորդ տարի անհրաժեշտ թվով պայմանագրայիններ գտնելն ավելի հեշտ էր, ապա այժմ դա ավելի դժվար է դարձել։


Ավելի վաղ Financial Times-ը գրել էր, որ Կրեմլը և ՌԴ ՊՆ-ն տարածաշրջանային իշխանություններից պահանջել են կատարել 2026 թվականի պայմանագրային զինծառայողների հավաքագրման ծրագիրը, որը նախատեսում է բանակ ներգրավել 409 հազար մարդու։


Ըստ հրապարակումների՝ վերջին ամիսներին Ռուսաստանի շրջանների նկատմամբ ճնշումն ուժեղացել է, ինչը կապվում է նոր մոբիլիզացիայից խուսափելու Մոսկվայի ձգտման հետ։


Միևնույն ժամանակ հաղորդվում է երկրի մի շարք շրջաններում սոցիալապես խոցելի խմբերից տղամարդկանց հարկադրաբար զինվորական պայմանագրեր կնքել ստիպելու դեպքերի աճի մասին։ Նման դեպքերի մասին տեղեկություններ են տարածվել, մասնավորապես, Պենզայի, Օմսկի և Ուլյանովսկի մարզերից։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250