Տոկիոն ճանաչվել է աշխարհի ամենահարմարավետ քաղաքը բնակության համար
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն ճանաչվել է աշխարհի ամենահարմարավետ քաղաքը բնակության համար։ Այս մասին հայտնում է Euronews-ը։
Վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենը, իսկ երրորդը՝ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնը։ Լավագույն հնգյակում ընդգրկվել են նաև Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան և Ավստրալիայի Սիդնեյը։ Առաջին տասնյակում են նաև Ցյուրիխը, Մադրիդը, Փարիզը, Մյունխենը և Օսլոն։
Monocle-ի 2026 թվականի լավագույն 10 քաղաքները
Տոկիո (Ճապոնիա)
Կոպենհագեն (Դանիա)
Լիսաբոն (Պորտուգալիա)
Վիեննա (Ավստրիա)
Սիդնեյ (Ավստրալիա)
Ցյուրիխ (Շվեյցարիա)
Մադրիդ (Իսպանիա)
Փարիզ (Ֆրանսիա)
Մյունխեն (Գերմանիա)
Օսլո (Նորվեգիա)
Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել է աշխարհի 75 քաղաք, որոնցից 13 եվրոպական քաղաք ընդգրկվել է լավագույն 20-ում։ Միևնույն ժամանակ Հելսինկին, Ամստերդամը և Բարսելոնան նույնպես հայտնվել են ցանկում, սակայն զբաղեցրել են վերջին հորիզոնականները, Հայաստանի որևէ քաղաք ցանկում չի եղել:
Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել ոչ միայն տնտեսական ցուցանիշները, այլև բնակիչների առօրյա կյանքի որակը բնութագրող բազմաթիվ գործոններ՝ անվտանգության մակարդակը, հասարակական տրանսպորտի զարգացվածությունը, կանաչ գոտիների առկայությունը, առևտրի և ռեստորանային ոլորտի զարգացումը, քաղաքային ենթակառուցվածքները, քաղաքական կայունությունն ու ընդհանուր հարմարավետությունը։
Հրապարակման համաձայն՝ Կոպենհագենը եվրոպական քաղաքների շարքում պահպանել է առաջատար դիրքը՝ զարգացած հեծանվային ենթակառուցվածքների, հանրային տարածքների, ռեստորանային մշակույթի և բնակիչների կյանքի բարձր որակի շնորհիվ։ Լիսաբոնը բարձր գնահատականներ է ստացել արևոտ կլիմայի, ճարտարապետության, անվտանգության և զարգացած առևտրային միջավայրի համար, թեև փորձագետները նշել են, որ քաղաքի գլխավոր խնդիրներից շարունակում է մնալ բնակարանների բարձր արժեքը։ Իսկ Վիեննան առանձնացել է սոցիալական բնակարանաշինության ծրագրերով, միջազգային միջոցառումների անցկացման փորձով և զարգացած հանրային ենթակառուցվածքներով։
Նմանատիպ հոդվածներ
Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ
Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...
Աբովյանում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ։ Այս մասին մեզ...
Թումանյանի թանգարանի մասնաշենքի քանդման և նորի կառուցման համար հատկացվել է ավելի քան 822 մլն դրամ
2023 թվականի սեպտեմբերից փակված Հովհաննես Թումանյանի թանգարանի 2-րդ մասնաշենքի քանդման և նոր շենքի կառուցման աշխատանքներ...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...