Մեր փաստարկները բավարար են, որ ընտրության արդյունքները ճանաչվեն անվավեր. Վարդևարյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից պաշտոնների որոշումը կարող է բացասական ազդեցություն ունենալ Սահմանադրական դատարանում ընթացող ինտենսիվ դատաքննությանը զուգահեռ, ինչի մասին ՍԴ-ում հայտնել է Արամ Վարդևարյանը։
«Հատկապես այն պարագայում, երբ դատաքննությունն իրականացվում է աշխատանքային ինտենսիվ ծանրաբեռնվածության պայմաններում, իսկ այդ ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը զբաղված է իրենց պաշտոնները որոշելով։ Ընդ որում, դա արվում է՝ քաջ գիտակցելով, որ հիշյալ որոշումները կարող են ունենալ պարզապես զրոյական արժեք, եթե սահմանադրական դատարանի կայացրած որոշմամբ ընտրությունների արդյունքները ճանաչվեն անվավեր, սահմանվի մանդատների բաշխման նոր կարգ կամ նշանակվի երկրորդ փուլ»,- սահմանադրական դատարանում ասել է Արամ Վարդևարյանը։
Հարցին, թե արդյոք սա կարող է բացասաբար անդրադառնալ, պատասխանն է՝ այո, կարող է ազդել։ Սահմանադրական դատարանը կարող է լինել վերիշխանական մարմին, այն պետք է լինի այդպիսին ու պետք է այդպիսին լինել։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...
Եվրահանձնաժողովի նախագահը գալիս է Երևան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստանի Հանրապետութ...
Սերդար Քըլըչը քննարկել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության ռազմավարական վերլուծությունների վարչության ղեկավար Բիլգայ Դումանի մ...