ԱՄՆ ռազմարդյունաբերությունը ստացել է 300 միլիարդ դոլարի պատվերներ ՆԱՏՕ-ի դաշնակիցներից
ՆԱՏՕ-ի եվրոպական անդամ երկրներն ու Կանադան ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրի ընկերություններում մոտավորապես 300 միլիարդ դոլարի պատվերներ են կատարել։
Այս մասին Financial Times պարբերականի հետ զրույցում տեղեկացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ հուլիսի 7-8-ին Անկարայում կայանալիք դաշինքի գագաթնաժողովից առաջ, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Եվրոպացիների և կանադացիների կողմից ԱՄՆ-ում տեղադրված պատվերների ընդհանուր ծավալը, որոնք պետք է իրականացվեն առաջիկա տարիներին, այժմ կազմում է 300 միլիարդ դոլար։ Բացի այդ, եվրոպական և կանադական ներդրումներն ամերիկյան պաշտպանական արդյունաբերության մեջ արդեն իսկ աջակցում են ԱՄՆ-ում 195 հազար աշխատատեղի»,- նշել է նա։
Սպասվում է, որ Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի կենտրոնական թեմաներից մեկը դառնալու է դաշինքի անդամ պետությունների պաշտպանական արտադրության ընդլայնումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հնչեցված քննադատությունից և պահանջներից հետո դաշնակիցները էականորեն ավելացրել են սեփական ռազմական ծախսերը, սակայն միևնույն ժամանակ նոր պատվերների զգալի հատվածը բաժին է ընկնում հենց ամերիկյան սպառազինություն արտադրողներին։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...
Եվրահանձնաժողովի նախագահը գալիս է Երևան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստանի Հանրապետութ...
Սերդար Քըլըչը քննարկել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության ռազմավարական վերլուծությունների վարչության ղեկավար Բիլգայ Դումանի մ...