Հասարակություն

Ռուսաստանի մարզերից մեկում առաջարկվել է բենզինը վաճառել մեքենաների համարանիշներով

Ռուսաստանի մարզերից մեկում առաջարկվել է բենզինը վաճառել մեքենաների համարանիշներով

Ռուսաստանի Օռլովի մարզի նահանգապետ Անդրեյ Կլիչկովն առաջարկել է «Ռոսնեֆտ» և «Գազպրոմ» ընկերությունների լցակայաններում բենզինը բաշխել ըստ հերթի՝ հիմնվելով մեքենայի համարանիշի առաջին թվի վրա:


Մարզպետն այս նախաձեռնության մասին հայտնել է սոցիալական ցանցի ուղիղ եթերի ընթացքում: Նա նախատեսում է նոր ընթացակարգը ներդնել հուլիսի 4-ից՝ շաբաթ օրվանից սկսած, հիշյալ երկու ցանցերի 57 լցակայաններում: Ըստ այդ գաղափարի՝ հուլիսի 4-ին վառելիք ստանալու հնարավորություն կունենան 0 և 1 թվերով սկսվող համարանիշներով մեքենաները, կիրակի օրը՝ 2 և 3 թվերով, երկուշաբթի՝ 4 և 5 թվերով, և այդ հերթականությամբ շարունակաբար մինչև 9-ը: Դրա հետ մեկտեղ նախատեսվում է մեկ անձին վաճառվող վառելիքի քանակը 30 լիտրից ավելացնել մինչև 50 լիտր:


Այլ մարզերում հաշվառված համարանիշներով վարորդների համար լիցքավորումը հասանելի կլինի Օռլի երեք առանձնացված լցակայաններում: «Ինձ համար առաջնահերթությունը Օռլովի մարզի բնակիչներն են, այլ ոչ թե տարանցիկ ավտոմեքենաները կամ նրանք, ովքեր պարզապես անցնում են կողքով», — ընդգծել է Կլիչկովը։


Նահանգապետի պարզաբանմամբ՝ այս քայլը թույլ կտա թուլացնել իրարանցումը և վարորդներին ապահովել վառելիքի մեկուկես-երկու շաբաթվա պաշարով: Համարանիշների հետ կապված սահմանափակումներն ու հերթերը կվերացվեն իրարանցման դադարեցումից հետո:


«Մենք մշակել ենք այս առաջարկները։ Չորեքշաբթի օրը դրանք կներկայացնենք ուժայինների հետ օպերատիվ շտաբի քննարկմանը, որպեսզի ընդունենք այդ որոշումը և այն գործարկենք տարածաշրջանում», — ասել է մարզի ղեկավարը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250