Ռուսական գազից հրաժարումը թանկ կարժենա ԵՄ-ի համար. հնչել է լուրջ զգուշացում
Եվրամիությունը պետք է վերանայի ռուսական հեղուկացված բնական գազի ներկրման արգելքի՝ 2027 թվականից նախատեսվող սահմանման ժամկետները, այլապես դաշինքը ռիսկի է դիմում ուժեղացնել կախվածությունը ԱՄՆ-ից կատարվող մատակարարումներից։ Դրա մասին Financial Times-ին հայտարարել է եվրոպական խոշորագույն ներկրման նավահանգիստներից մեկի ղեկավարը:
Բիլբաոյի նավահանգիստը գլխավորող Իվան Խիմենեսն ընդգծել է, որ ռուսական գազի ներկրման կրճատումն անհրաժեշտ է, սակայն դա անել «մեկ գիշերվա ընթացքում անհնար է»։ Նրա հայտարարությունը հնչել է համաշխարհային էներգետիկ շուկայում անկայունության պատճառով ԵՄ-ում ռուսական հեղուկացված բնական գազի գնումների ժամանակավոր աճի պայմաններում։
Ոլորտի տվյալներով՝ չնայած ռուսական էներգակիրներից հրաժարվելու ԵՄ որդեգրած քաղաքականությանը, վերջին ամիսներին Ռուսաստանից հեղուկացված բնական գազի մատակարարումները եվրոպական առանձին երկրներ կրկին ավելացել են։ Ընդ որում, Իսպանիայում գազի ներկրման զգալի մասը նախկինի պես բաժին է ընկնում ռուսական մատակարարումներին, թեև զուգահեռաբար աճում է նաև ԱՄՆ-ի բաժնեմասը։
Միաժամանակ, Իսպանիայի էներգետիկայի նախարար Սարա Աագեսեն Մունյոսը հայտարարել է, որ արգելքը պետք է ուժի մեջ մտնի ծրագրված ժամկետներում՝ ընդգծելով հունվարի 1-ից ռուսական գազից Եվրոպայի վերջնական հրաժարման անհրաժեշտությունը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծ...