ՔՊ-ում լարվածություն․ Ալեն Սիմոնյանն ու Հասմիկ Հակոբյանը ցուցադրաբար լքել են նիստը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անցած հինգշաբթի կայացած արտահերթ վարչության նիստը, որտեղ փակ քվեարկությամբ, իսկ ըստ իշխանական շրջանակների՝ փաստացի Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշմամբ, քվեարկվեց իշխող ուժի՝ Ազգային ժողովի նախագահի թեկնածուն, անցել է լարված մթնոլորտում։
Օրաթերթի՝ ՔՊ վարչության իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ նիստի ընթացքում, երբ ամփոփվել են քվեարկության արդյունքները, և պարզ է դարձել, որ Ալեն Սիմոնյանը ստացել է ընդամենը 5 ձայն, իսկ առավել մեծ աջակցություն է վայելել Ռուբեն Ռուբինյանը, սրահում իրավիճակը բավականին լարվել է։
Օրաթերթի տեղեկություններով՝ Ալեն Սիմոնյանի նախկին օգնականը, այժմ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, տեղեկանալով քվեարկության արդյունքների մասին, անմիջապես և ցուցադրաբար դուրս է եկել նիստերի դահլիճից՝ չթաքցնելով իր դժգոհությունը։ Դրանից անմիջապես հետո, ըստ մեր աղբյուրների, Ալեն Սիմոնյանն է դուրս եկել, դիմել իր թիկնազորի աշխատակիցներին՝ հարցնելով. «Նայեք՝ լրագրողներ չլինեն, դուրս գանք»։ Աղբյուրների փոխանցմամբ՝ այդ քայլը թիմում ընկալվել է որպես դժգոհության բացահայտ ցուցադրում Ռուբեն Ռուբինյանի օգտին կայացված որոշումից։ ՔՊ-ական մեր աղբյուրների խոսքով՝ այս պահվածքը կուսակցության ներսում միանշանակ չի ընդունվել։
Ավելին՝ վարչության մի շարք անդամներ քննադատել են հատկապես Հասմիկ Հակոբյանի վարքագիծը՝ նշելով, որ, անկախ անձնական համակրանքներից կամ քաղաքական նախընտրություններից, իշխող ուժի պատգամավորից սպասվում էր առավել զուսպ և հավասարակշռված կեցվածք, հատկապես այն պայմաններում, երբ որոշումն ընդունվել էր կուսակցության ներսում՝ վարչապետի ներկայությամբ, և նա եղել է նստած դահլիճում։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Հասմիկ Հակոբյանից մեկնաբանություններ ստանալ հարցի շուրջ, թե ինչու է դեմոնստրատիվ լքել դահլիճը։
«Մեկնաբանելու կարիք չկա, հիմարություն է։ Մեր բոլոր ընտրություններն էլ անակնկալ են լինում, որովհետև նախապես չենք գծում ընտրության արդյունքը»,- ասել է պատգամավորը։
Այս արձագանքից հետո օրաթերթը ևս մեկ անգամ ՔՊ-ական իր աղբյուրներից փորձեց պարզել՝ իսկապես նման բան եղել է։ Վերստին հաստատվեցին օրաթերթի տեղեկությունները, որ, այո, եղել է, ավելին՝ Հասմիկ Հակոբյանը Ալեն Սիմոնյանի հետ նույն մեքենայով է հեռացել գրասենյակից»։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծ...