Առողջապահության համակարգում քննարկվում է Լենա Նանուշյանի վերանշանակման հարցը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վերջերս հայտարարեց, որ շարունակելու է պաշտոնավարել։ Դրանից հետո առողջապահական համակարգում ակտիվացել են քննարկումները նախարարի տեղակալների շուրջ։ Օրաթերթի տեղեկություններով՝ ամենաշատ քննարկվող անուններից մեկը փոխնախարար Լենա Նանուշյանն է, որի մասով ևս հարցը մնում է բաց, քանի որ հնարավոր վերանշանակումը համակարգում տարակուսանք կառաջացնի։
«Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարման շարունակության հարցը, փաստորեն, այլևս փակված է։ Նախարարն ինքն է հայտարարել, որ շարունակելու է իր աշխատանքը, իսկ այժմ առողջապահական համակարգում հիմնական քննարկումները տեղափոխվել են փոխնախարարների կազմի ձևավորման դաշտ։
Չնայած համակարգում առկա բազմաթիվ դժգոհություններին, ըստ մեր տեղեկությունների, քննարկվում է նաև փոխնախարար Լենա Նանուշյանի վերանշանակման տարբերակը։
Հենց սա էլ, ըստ առողջապահական համակարգում շրջանառվող գնահատականների, տարակուսանք է առաջացրել մասնագիտական շրջանակներում։ Ոլորտում հիշեցնում են, որ Նանուշյանի համակարգման ներքո իրականացված առողջության համընդհանուր հայտարարագրման համակարգը լուրջ քննադատությունների արժանացավ, ձախողվեց փաստացի, չարդարացրեց ակնկալիքները, մինչև նախարարը վերցրեց իր ձեռքը գործընթացը և ավարտին հասցրեց։ Ուստի շատերը համոզված էին, որ քաղաքական պատասխանատվության շրջանակում նա վաղուց պետք է հեռացած լիներ զբաղեցրած պաշտոնից։
Բացի այդ, համակարգում հիշեցնում են նաև փոխնախարարի որդու հետ կապված աղմկահարույց պատմությունը, երբ վերջինս առողջական հիմքով ազատվել էր պարտադիր զինվորական ծառայությունից։ Թեև այդ հանգամանքը իրավական առանձին գնահատականի առարկա է, այնուամենայնիվ, այդ երևույթը առնվազն բացասաբար է անդրադառնում հանրային պաշտոն զբաղեցնող անձի բարեվարքության ընկալման վրա։
Այս ֆոնին առողջապահական համակարգում չեն թաքցնում իրենց զարմանքը, որ փոխնախարար Լենա Նանուշյանի վերանշանակման սցենարը շարունակում է քննարկվել այն դեպքում, երբ ոլորտի մի շարք ներկայացուցիչներ ակնկալում էին կադրային փոփոխություններ և պատասխանատվության ավելի հստակ դրսևորում»,- ասվում է հոդվածում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծ...