Արման Բաբաջանյանին մեղադրանք է առաջադրվել, գործը դատարանում է
Արման Շամիրի Բաբաջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը դրանք ուժի մեջ մտնելուց հետո տվյալ ակտերի կատարման շրջանակներում հարկադիր կատարողի սահմանած ժամկետնելու չի կատարել: Այս մասին Auroranews-ը տեղեկանում է «Դատալեքս»-ից:
«2025 թվականի հոկտեմբերի 31-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է ստացվել քրեական գործն ըստ մեղադրանքի Արման Շամիրի Բաբաջանյանի՝ երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին մասով։ 2025 թվականի նոյեմբերի 3-ին թիվ ԵԴ1/3895/01/25 քրեական գործը հանձնվել է դատավոր Մ․Արզումանյանին։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 310-րդ հոդվածով՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
Ստանձնել թիվ ԵԴ1/3895/01/25 քրեական գործի վարույթը և 2025 թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում (ք.Երևան, Նազարբեկյան 40) նշանակել նախնական դատալսումներ՝ դատավոր Մ.Արզումանյանի նախագահությամբ։
Երկօրյա ժամկետում որոշման պատճենն ուղարկել հանրային մեղադրողին, ինչպես նաև վարույթի մասնավոր մասնակիցներին՝ դրան կցելով իրավունքների և պարտականությունների վերաբերյալ սահմանված ձևի հուշաթերթ, ներառյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հարցերի ցանկը»,- գրված է «Դատալեքս»-ում:
Նմանատիպ հոդվածներ
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...
Քիմիայի քննության շուրջ բողոքը հասել է վարչապետին
ՀՀ քիմիայի ուսուցիչները, քննությանը մասնակցած դիմորդներն ու նրանց ծնողները դիմում-խնդրանքով դիմել են ՀՀ վարչապետին, ԿԳՄՍ...
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
Նախնական տվյալներով՝ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը Մախաչկալայում հարկադիր վայրէջք է կատարել հերմետիկության կորստի...
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Օրենքն ուժի մեջ կմտնի...