Քաղաքականություն

Մոսկվայի ծրագրերում չկա Կիևյան ռեժիմի փրկությունը. Պուտինը՝ Ուկրաինայից ստացած նոր առաջարկների մասին

Մոսկվայի ծրագրերում չկա Կիևյան ռեժիմի փրկությունը. Պուտինը՝ Ուկրաինայից ստացած նոր առաջարկների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ վերջին օրերին Ուկրաինայի իշխանություններից ստացվել է երկու նոր առաջարկ՝ ուղղված ռազմական գործողությունների սահմանափակմանը, հայտնում է «Московский комсоолец»-ը։


Առաջինը՝ երկու կողմերից էլ հարվածների դադարեցումն է տարածքների խորքերում։ Ըստ Պուտինի, դա կապված է այն բանի հետ, որ «մեր պատասխան հարվածները Ուկրաինայի խորքերում շատ ավելի հզոր և զգայուն են», քան Կիևի հարվածները ՌԴ-ի խորքերում։ 


Երկրորդ առաջարկը՝ ռազմական գործողությունները սահմանափակել միայն 4 տարածքով՝ Խերսոնի, Զապորոժիեի մարզերով, ԴԺՀ-ով և ԼԺՀ-ով, իսկ մնացած բոլոր հատվածներում դրանք դադարեցնել։ 


«Դա Ուկրաինայի զինված ուժերին հնարավորություն կտա իրենց զորքերը դուրս բերել Նիկոլաևի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի և Սումիի մարզերից և տեղափոխել այդ վերոնշյալ շրջաններ», - հայտարարել  է Պուտինը։


Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Կիևի նպատակները, որը նման առաջարկներ է առաջ քաշում, հասկանալի են, սակայն Մոսկվայի ծրագրերում «չկա Կիևյան ռեժիմի փրկությունը»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250