Ադրբեջանից բաց նամակ՝ ֆոն դեր Լայենին. ինչ են պահանջում
Ադրբեջանցի քաղբանտարկյալների և հասարակական գործիչների մի խումբ բաց նամակով դիմել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ հուլիսի 1-ին Ադրբեջան կատարելիք նրա այցի նախաշեմին։ Դրա մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նամակի հեղինակները ողջունել են Եվրամիության և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացումը, սակայն ընդգծել են, որ երկարաժամկետ համագործակցությունը չպետք է կառուցվի բացառապես ռազմավարական և տնտեսական շահերի վրա։
Նրանք Եվրահանձնաժողովի ղեկավարին կոչ են արել մարդու իրավունքների, օրենքի գերակայության և հիմնարար ազատությունների հարցերը դարձնել ադրբեջանական ղեկավարության հետ բանակցությունների կենտրոնական թեմաներից մեկը, ինչպես նաև պահանջել բոլոր քաղբանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։
Բացի դրանից, նամակի հեղինակները հույս են հայտնել, որ ֆոն դեր Լայենի այցի ծրագիրը կներառի հանդիպումներ անկախ լրագրողների, բլոգերների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք շարունակում են աշխատել՝ չնայած ճնշումներին ու վտանգներին։ Նրանց կարծիքով՝ նման քայլը ցույց կտա ԵՄ հանձնառությունը ոչ միայն ռազմավարական գործընկերությանը, այլև ժողովրդավարական արժեքների պաշտպանությանը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծ...