ՏԵՍԱՆՅՈՒԹ.Սիմոնյանը առաջին Ազգային ժողովի նախագահն է, որը պաշտոնավարել է ամբողջ ժամկետով. Ռուբինյան
ՔՊ-ի ԱԺ նոր նախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր ընտրության արդյունքներին և նախորդ պաշտոնավարմանը։
«Թեկնածուները ներկայացրել են իրենց տեսլականը կամ փորձել են ընդգծել իրենց առավելությունները, և արձանագրվել է այն արդյունքը, որը գրանցվել է։ Ես չեմ կարող նշել՝ դա սպասելի էր, թե անսպասելի, սակայն շոյված եմ արդյունքից և վստահությունն ինձ համար խիստ պարտավորեցնող է։ Այդուհանդերձ, չեմ կարող պնդել, թե ինչ-որ բան ավելի լավ պիտի անեմ, քան նախորդ նախագահը կամ մյուս թեկնածուները։ Կարծում եմ, որ պարոն Սիմոնյանը շատ լավ Ազգային ժողովի նախագահ է եղել։ Նա, ի դեպ, առաջին Ազգային ժողովի նախագահն է, որն ամբողջ ժամկետը նախագահել է․ երբ օգոստոսին լրանա ժամկետը, Հայաստանի պատմության մեջ չի եղել Ազգային ժողովի այլ նախագահ, որը մինչև ժամկետի վերջը զբաղեցնի այդ պաշտոնը»,- ասել է Ռուբինյանը
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Միքայել Խաչատրյանը պարզաբանել է ծեծկռտուքի ժամանակ շիշ նետելը
ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը պարզաբանել է, թե ինչու է ծեծկռտուքի ընթացքում շիշ նետել Գրիգոր Իսկանդարյանի ուղ...
Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվեց
Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կալանքը փոխարինվել է վարչական հսկողության Վերաքննիչ դատարանն այսօր՝ հունիսի...
Դատախազությունը Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել
Դատախազությունը ԲՀԿ առաջնորդ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանին անձեռնմխ...