Կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրությամբ։
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետով՝ ստեղծվել է աշխատանքային խումբ։
Այս խմբի նպատակն է ուսումնասիրել 2026 թվականի կարկտահարության դեպքերը, հիմնավորել դրանց անկանոն (անոմալ) լինելը, գնահատել հասցված վնասների քանակական ու ֆինանսական ցուցանիշները, ինչպես նաև վերլուծել կարկտահարության վայրերում կամ դրանց մոտակայքում կարկուտ տեղալուց առաջ կամ ընթացքում հակակարկտային կայանների գործադրումն ու դրա ունեցած ազդեցությունը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` որ եվրոպական երկիր կարտահանվի հայկական ծիրանը
Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերն ու հայկական ապրանքների համար արտասահմանում գտնել իրացման...
ՊԵԿ-ը տեղեկացնում է ներմուծման մաքսային նոր պահանջի մասին
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2026 թվականի ապրիլի 2-ի թիվ 926-Լ հրամանով՝ հուլիս...
Կառավարության նոր որոշումը` տուժած տնտեսվարողների համար
ՀՀ-ից պտուղ-բանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին փոխհատուցում կտրամադրվի: ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում է կայաց...
Վրաստանից արձագանքել են հայկական ապրանքների` Ռուսաստան վերարտահանման լուրերին
Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը հերքել է այն տեղեկությունը, թե հայկական արտա...