Վրաստանից արձագանքել են հայկական ապրանքների` Ռուսաստան վերարտահանման լուրերին
Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը հերքել է այն տեղեկությունը, թե հայկական արտադրանքն իբր Վրաստանի տարածքով այլ երկրների ապրանքների անվան տակ վերարտահանվում է Ռուսաստան։ Այս մասին հաղորդում է Business Грузия-ն։
Ինչպես հայտնել են գերատեսչությունից, նման հաղորդումներ հայտնվել են մի շարք հայկական լրատվամիջոցներում, թե հայկական ելակն իբր Վրաստանի տարածքով Ռուսաստան է մատակարարվում թուրքական արտադրանքի անվան տակ։
«Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը կտրականապես հերքում է հայկական հրատարակության հրապարակած տեղեկությունը՝ հայկական արտադրանքի ծագման փոփոխության և մեկ այլ հարևան երկրի անվան տակ բեռները Ռուսաստանի Դաշնություն վերարտահանելու վերաբերյալ։
Նախարարությունը նման տեղեկատվության տարածումը համարում է սպեկուլյատիվ։ Այն ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև ստվեր է գցում մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունների վրա։
Մենք խորը մտահոգություն ենք հայտնում հարևան երկրում քաղաքական պայքարի նման կոպիտ ձևերի կապակցությամբ, որոնց մեջ մեր երկիրը ներքաշվում է անհիմն մեթոդներով», — ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` որ եվրոպական երկիր կարտահանվի հայկական ծիրանը
Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերն ու հայկական ապրանքների համար արտասահմանում գտնել իրացման...
Կառավարության նոր որոշումը` տուժած տնտեսվարողների համար
ՀՀ-ից պտուղ-բանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին փոխհատուցում կտրամադրվի: ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում է կայաց...
ԿԲ նախագահը հայտնել է ռուսական գազի հնարավոր թանկացման հետևանքները
Եթե չհաջողվի ռուսական շուկան փոխարինել այլ շուկաներով, ապա հնարավոր է որոշ ապրանքների գնանկում։ Այսօր հրավիրված ասուլիսի...
Տնտեսական նոր հարված ՌԴ-ից Հայաստանին. կընդլայնվի ձկան մատակարարումների սահմանափակումները
Ռուսաստանը կընդլայնի Հայաստանից ձկան մատակարարումների սահմանափակումները անասնաբուժական ռիսկերի առաջացման դեպքում, Սանկտ...