ՊԵԿ-ը տեղեկացնում է ներմուծման մաքսային նոր պահանջի մասին
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2026 թվականի ապրիլի 2-ի թիվ 926-Լ հրամանով՝ հուլիսի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող և «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող որոշակի ապրանքների համար մաքսային մարմիններին պետք է ներկայացվի նաև համապատասխանության գնահատման փաստաթուղթ։
Այս պահանջը տարածվում է հետևյալ տեխնիկական կանոնակարգերի ներքո ներմուծվող ապրանքատեսակների վրա․
- օծանելիքակոսմետիկական արտադրանք (ՄՄ ՏԿ 009/2011),
- մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերք (ՄՄ ՏԿ 023/2011),
- հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակներ, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սնունդ (ՄՄ ՏԿ 027/2012),
- ծխախոտային արտադրանք (ՄՄ ՏԿ 035/2014),
- փաթեթավորված խմելու ջուր, ներառյալ՝ բնական հանքային ջուր (ՄՄ ՏԿ 044/2017)։
Հարկ է նշել, որ հիշյալ տեխնիկական կանոնակարգերը նոր չեն և գործում են ԵԱՏՄ տարածքում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում։ Փոփոխությունն այն է, որ 2026 թվականի հուլիսի 1-ից այս ապրանքների ներմուծման ընթացքում համապատասխանության գնահատման փաստաթուղթը պարտադիր պետք է ներկայացվի նաև մաքսային մարմնին
ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին նախապես պարզել իրենց ապրանքների նկատմամբ գործող պահանջները, ժամանակին հայթայթել անհրաժեշտ համապատասխանության գնահատման փաստաթղթերը և մաքսային հայտարարագիր ներկայացնելիս դրանք կցել հայտարարագրին։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` որ եվրոպական երկիր կարտահանվի հայկական ծիրանը
Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերն ու հայկական ապրանքների համար արտասահմանում գտնել իրացման...
Կառավարության նոր որոշումը` տուժած տնտեսվարողների համար
ՀՀ-ից պտուղ-բանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին փոխհատուցում կտրամադրվի: ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում է կայաց...
Վրաստանից արձագանքել են հայկական ապրանքների` Ռուսաստան վերարտահանման լուրերին
Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը հերքել է այն տեղեկությունը, թե հայկական արտա...
Բնությունը պետք է լինի առանձնահատուկ հոգածության ներքո․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության գործարկ...