Բրյուսելում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման հարցեր
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Բրյուսելում ընթացող «Կապակցվածության օրակարգի հարթակի» մեկնարկի բարձրաստիճան միջոցառման շրջանակում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահի դիվանագիտական հարցերով գլխավոր խորհրդական Սայմոն Մորդյուի և շարժունակության ու տրանսպորտի գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Մայա Բաքրանի հետ։
Հունիսի 23-ին կայացած այս հանդիպումների մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Սայմոն Մորդյուի հետ զրույցում կողմերն արժևորել են երկկողմ աշխատանքների խորացումն ու շարունակականությունը, որոնք ուղղված են առևտրատնտեսական սահմանափակումների պայմաններում հայկական արտադրանքի արտահանման կարողությունների մեծացմանը։ Խոսվել է նաև ԵՄ կողմից ՀՀ կառավարությանը որպես բյուջետային աջակցություն հատկացված ֆինանսական միջոցների նշանակության մասին։ Բացի այդ, ընդգծվել է բարձր մակարդակի շփումների կարևորությունը գոյություն ունեցող օրակարգերն առաջ մղելու համար։
Մայա Բաքրանի և փոխնախարար Վահան Կոստանյանի հանդիպմանը, այլ հարցերից բացի, անդրադարձ է արվել այս տարվա մայիսի 5-ին Երևանում կայացած Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Մասնավորապես քննարկվել են «Կապակցվածության գործընկերություն» փաստաթղթի տրանսպորտային բաղադրիչի կյանքի կոչմանն առնչվող հարցեր։ Կարևորվել է կապակցվածության բնագավառում Հայաստան-ԵՄ փոխգործակցության խորացումը, տրանսպորտային կայուն ենթակառուցվածքների զարգացումն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի առաջմղումը։
Կողմերը քննարկել են նաև հայկական ավիափոխադրողներին Եվրոպական միության օդային անվտանգության «սև ցանկից» դուրս բերելու գործընթացն ու այդ նպատակով իրականացվող համագործակցությունը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` որ եվրոպական երկիր կարտահանվի հայկական ծիրանը
Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերն ու հայկական ապրանքների համար արտասահմանում գտնել իրացման...
ՊԵԿ-ը տեղեկացնում է ներմուծման մաքսային նոր պահանջի մասին
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2026 թվականի ապրիլի 2-ի թիվ 926-Լ հրամանով՝ հուլիս...
Կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի կարկտահարությունների դեպքերի ուսումնասի...
Կառավարության նոր որոշումը` տուժած տնտեսվարողների համար
ՀՀ-ից պտուղ-բանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին փոխհատուցում կտրամադրվի: ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում է կայաց...