ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը նոր խստացումներ է նախատեսում որոշ տնտեսվարողների համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտնեց միկրոբիզնեսի և շրջանառության հարկով աշխատողների համար նոր խստացումների մասին՝ հարցի կարգավորումը որակելով անհետաձգելի։
Գործադիրի ղեկավարի փոխանցմամբ՝ եթե տարվա ընթացքում արձանագրվի, որ միկրոբիզնեսի կամ շրջանառության հարկի դաշտում գործող տնտեսվարողը 3 անգամ չի տպել ՀԴՄ կտրոն, ապա նա 5 տարի ժամկետով կզրկվի տվյալ համակարգում գործունեություն ծավալելու իրավունքից և կտեղափոխվի բացառապես ԱԱՀ համակարգ։
«2027 թվականի հունվարի 1–ից մաքսիմալ պետք է ընդլայնված լինի դրոշմապիտակավորումը։ Այսինքն, ինչ հնարավոր է պիտակավորել, պետք է պիտակավորենք։ Այն, ինչ հնարավոր չէ դրոշմապիտակավորել, դա էլ պետք է պիտակավորենք, քանի որ նման բան չկա, որ հնարավոր չլինի դրոշմապիտակավորել»,– հայտարարեց ՀՀ վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` որ եվրոպական երկիր կարտահանվի հայկական ծիրանը
Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերն ու հայկական ապրանքների համար արտասահմանում գտնել իրացման...
Կառավարության նոր որոշումը` տուժած տնտեսվարողների համար
ՀՀ-ից պտուղ-բանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին փոխհատուցում կտրամադրվի: ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում է կայաց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը լավ լուրով է կիսվել` կապված արտահանման հետ
Պատվիրակությունները արդեն աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել: Այս մասին քարոզարշավ...
ԿԲ նախագահը հայտնել է ռուսական գազի հնարավոր թանկացման հետևանքները
Եթե չհաջողվի ռուսական շուկան փոխարինել այլ շուկաներով, ապա հնարավոր է որոշ ապրանքների գնանկում։ Այսօր հրավիրված ասուլիսի...