ԿԲ նախագահը հայտնել է ռուսական գազի հնարավոր թանկացման հետևանքները
Եթե չհաջողվի ռուսական շուկան փոխարինել այլ շուկաներով, ապա հնարավոր է որոշ ապրանքների գնանկում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
ԿԲ–ի գնահատմամբ՝ գնանկումային ազդեցությունը կարող է լինել մինչև 0,6 տոկոս։
«Այսինքն՝ այդ ապրանքները մնալու են Հայաստանում, առաջարկն ավելանալու է։ Բանջարեղեն, հանքային, գազավորված ջրեր, ալկոհոլային խմիչքների որոշակի մաս, կորիզավորներ՝ այստեղ որոշակի զգայունություն ունենք, ու կարող է՝ գնանկումային երևույթներ ունենանք»,- նշեց Գալստյանը։
Նրա խոսքով` եթե հնարավոր եղավ փոխարինել ռուսական շուկան, այսինքն՝ արտահանումը չտուժեց, ապա այս էֆեկտներն ավելի մեղմ կլինեն։
Գալստյանի խոսքով՝ արտահանման նվազման պայմաններում նաև դեֆլյացիայի ռիսկ կա (երբ առաջարկը մեծ է ցածր պահանջարկի պայմաններում. խմբ․)։
«Եթե արտահանումն էական նվազում ունենա, ու մենք վճարային հաշվեկշռի այլ կոմպոնենտներով չչեզոքացնենք այն ներհոսքի տեսքով, դա կարող է ազդեցություն ունենալ դրամ-դոլար կամ դրամ-ռուբլի փոխարժեքի վրա»,- նշեց ԿԲ նախագահը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե հաշվի առնելով ֆերմերների վարկային պարտավորությունները, հնարավո՞ր է առևտրային բանկերի հետ քննարկումներ լինեն այդ պարտավորությունների համար որոշակի արձակուրդ սահմանելու նպատակով արտահանումների սահմանափակումների պայմաններում, Գալստյանը նշեց՝ առայժմ բանկերի հետ քննարկումներ չկան, սակայն նման սցենար քննարկվում է կառավարության գործընկերների հետ։
Եթե հանկարծ ռուսական գազի գինը բարձրանա, գնաճ կլինի: Այս մասին հայտնում է ԿԲ նախագահը:
«Այդ սցենարները X տիպի սցենարներ են, որոնք կարող են տեղի ունենալ, բայց դրանց հավանականությունը ծայրահեղ քիչ է մեր գնահատմամբ։ Եթե հանկարծ դա տեղի ունենա, իր հետ բերելու է, բնականաբար, գնաճ, որովհետև նաև արտադրության վրա է ազդելու և երկրորդային էֆեկտներ է ունենալու»,- նշեց Մարտին Գալստյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` որ եվրոպական երկիր կարտահանվի հայկական ծիրանը
Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերն ու հայկական ապրանքների համար արտասահմանում գտնել իրացման...
Կառավարության նոր որոշումը` տուժած տնտեսվարողների համար
ՀՀ-ից պտուղ-բանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին փոխհատուցում կտրամադրվի: ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում է կայաց...
Տնտեսական նոր հարված ՌԴ-ից Հայաստանին. կընդլայնվի ձկան մատակարարումների սահմանափակումները
Ռուսաստանը կընդլայնի Հայաստանից ձկան մատակարարումների սահմանափակումները անասնաբուժական ռիսկերի առաջացման դեպքում, Սանկտ...
Որքան է կազմում Հայաստանի արտաքին պարտքը. ֆինանսների նախարարը մանրամասնել է
ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի...