Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ընտրական գործընթացներին և մարտահրավերներին
Ազգային ժողովի հունիսի 16-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկու անգամ գերծանր իրավիճակներում հաջողվել է ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքի արտահայտումը։
Կառավարության ղեկավարը մատնանշեց 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների անցկացման միջավայրը, երբ երկրի քաղաքացիներն ազատորեն արտահայտեցին իրենց կամքը։ Ըստ նրա՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ևս քաղաքացիներն ունեցել են նման հնարավորություն, սակայն հայտնի իրողություններում ու միջավայրում ի հայտ են եկել ամբողջովին նոր մարտահրավերներ։
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ քաղաքական օրակարգի առաջիկա առանցքային մասը պետք է դառնա այդ մարտահրավերներին հակազդելու համապատասխան մեխանիզմների ստեղծումը։ Նա ընդգծեց ներկայումս այնպիսի երաշխիքների ձևավորման անհրաժեշտությունը, որոնք կբացառեն ընտրակաշառք բաժանող և այդ սկզբունքով գործող քաղաքական ուժերի՝ ՀՀ-ում քաղաքական ազդեցություն ունենալու որևէ հնարավորություն։
Վարչապետի ձևակերպմամբ՝ 9-րդ գումարման Ազգային ժողովում ձևավորվող խորհրդարանական ընդդիմությունը կատարելապես անօրինական գործունեության հետևանքով ստեղծված միավոր է, որին նույնիսկ չի կարելի քաղաքական անվանել, և Հայաստանի լեգիտիմ իրավունքն է զրկել այդ շրջանակներին հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից։
Նա հավելեց, որ պետությունը պետք է քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ, և իրենք 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ստանձնել ու վերստանձնել են այդ պարտավորությունը։ Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ Կառավարությանը, ժողովրդին և քաղաքական մեծամասնությանը ոչինչ չի խոչընդոտում կենտրոնանալ երկրում ընտրակաշառք բաժանող ուժերին արմատախիլ անելու գործընթացի վրա, որն արդեն մեկնարկել է և որևէ կերպ չի կարող կանգնեցվել։
Նմանատիպ հոդվածներ
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի սեփականության իրավունքը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին պատկանող՝ Ծաղկաձորի ճոպանուղու տարածքում գտնվող 225,1 հեկտար մակերեսով և 36,4 միլի...
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ ա...
Ալեն Սիմոնյանը դիմել է պատգամավորներին մանդատների և ադրբեջանցիների վերադարձի թեմայով
Ալեն Սիմոնյանը հարցադրումներ է ուղղել պատգամավորներին՝ մանդատներ վերցնելու և 300 000 ադրբեջանցիների գալու վերաբերյալ հայ...