Որքան է կազմում Հայաստանի արտաքին պարտքը. ֆինանսների նախարարը մանրամասնել է
ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Երբ որոշ մարդիկ ասում են, թե մենք պարտք ենք վերցնում ընթացիկ ծախսեր անելու համար, սրանով ապացուցվում է, որ նույն 283 միլիարդ դրամովով ավելի կապիտալ ծախս ենք անում, քան պարտք ենք վերցրել: Պարտքի մեջ ավելացել է դրամային պարտքի կշիռը, ներքին պարտքի կշիռը, որը նախորդ տարվա 52%-ից աճել է 53%: Միաժամանակ ունենք միջնաժամկետ պարտքի շարունակական աճ, որը էլի պայմանավորված է տոկոսադրույքների բարձր մակարդակով:
2025 թվականին մեր կապիտալ ծախսերը աճել են և հասել են հնայում 6.2%-ի, դրանք հիմնականում ուղղված են եղել մարդկային կապիտալի, անվտանգային և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը, եթե համեմատենք 2021 թվականի հետ՝ կապիտալ ծախսերը աճել են 3.1 տոկոսային կետով, իսկ ընթացիկ ծախսերը միաժամանակ նվազել են 2.8 տոկոսային կետով: Վերջին 5 տարիներին մեր պակասորդը միջինում կազմել է 3.2%, այս արդյունքների հետևանքով հնայի համեմատությամբ մենք ունենք պարտքի նվազում, որը կազմել է 47.3%, կարծում եմ, որ սա նույնպես շատ կարևոր է, նամանավանդ, որ ունենք նպատակադրումներ՝ առաջիկայում եկամուտների մեջ պարտքի սպասարկման ծախսերը նվազեցնել 12.1%-ից՝ դարձնել 10%»,- նշել է Հովհաննիսյանը: