«Ուժեղ Հայաստան» դաշինքը պահանջում է չեղարկել խորհրդարանական ընտրությունների արդյունքները
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ այսօր ժամը 18:00-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ բողոքի ակցիա է իրականացնելու՝ պահանջելով հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների չեղարկումը։
Կուսակցության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ այսօր ժամը 18:00-ին ԿԸՀ-ն քննելու է «Ուժեղ Հայաստան» դաշինքի դիմումը՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։ Դաշինքն այս դիմումը ներկայացրել է՝ հիմք ընդունելով ընտրությունների նշանակման օրվանից մինչև քվեարկության ավարտը, ինչպես նաև ձայների հաշվարկի և վերահաշվարկի փուլերում տեղ գտած համատարած ու համակարգային խախտումները։
Ըստ հայտարարության՝ ԿԸՀ կողմից ակնհայտ անօրինական գործիքակազմերի իրացումը ուղիղ ազդեցություն է ունեցել քաղաքական ուժերի ձայների հարաբերակցության վրա, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեպքում, ինչն էլ իր հերթին ամբողջության մեջ էապես ազդել է ընտրությունների վերջնական արդյունքների վրա։ Քաղաքական ուժը հայտնում է, որ ԿԸՀ շենքի մոտ հնչեցնելու է իր բողոքի ձայնն արձանագրված ապօրինությունների դեմ։
Նմանատիպ հոդվածներ
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ ա...
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...
Ալեն Սիմոնյանը դիմել է պատգամավորներին մանդատների և ադրբեջանցիների վերադարձի թեմայով
Ալեն Սիմոնյանը հարցադրումներ է ուղղել պատգամավորներին՝ մանդատներ վերցնելու և 300 000 ադրբեջանցիների գալու վերաբերյալ հայ...
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...