Պատահարներ

Հռոմի պապի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել

Հռոմի պապի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել

Հռոմի պապ Լևոն XIV-ը նստել է Իսպանիայի թագավորի առաջարկած «Falcon» ինքնաթիռը, այն բանից հետո, երբ տեխնիկական խնդրի պատճառով պապական ինքնաթիռը Թեներիֆե կղզում վայրէջք է կատարել։ Reuters-ի հաղորդմամբ, այդ ամենի հետևանքով ուրբաթ օրը հետաձգվեց նրա վերադարձը Վատիկան՝ Իսպանիայում շաբաթական շրջագայության ավարտին:


Կապիտանի խոսքով, շարժիչը, հավանաբար, չի աշխատել քամու պատճառով։ Ավելի ուշ նա ասել է, որ խնդիրը չի կարող անմիջապես լուծվել, և որ ուղևորները ստիպված կլինեն լքել ինքնաթիռը։


Իսպանիայի կառավարությունը հայտարարել է, որ թագավորի կողմից օգտագործվող ռազմաօդային ուժերի ինքնաթիռը Հռոմ կտեղափոխի Հռոմի պապին և նրա պատվիրակության մի քանի անդամների: Պատվիրակության մնացած անդամները և լրագրողները կմեկնեն Մադրիդից ուղարկված մեկ այլ ինքնաթիռով: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250