Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար
Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար
Կիրանց գյուղի բնակիչ Գոհար Վարդանյանը, ով բացահայտել էր, թե ինչպես է ստացվել, որ Կիրանցում ապրում է 260 չափահաս, բայց քվեարկել է 307-ը, տեղեկացրել է, որ գրառման պատճառով ստիպված է եղել ազատվել Իջևանի համայնքապետարանի աշխատակազմում աշխատանքից։
«Քանի օր է՝ կարդում եմ, որ չկա գոնե մեկ պետական աշխատող, որը կունենա ընդդիմադիր հայացքներ ու հրապարակայնորեն կխոսի։ Ո՞նց չկա, բա ես ի՞նչ էի։ Պարզապես ես արդեն գրել եմ աշխատանքից ազատման դիմում՝ «սեփական» դիմումի համաձայն։ Հիմնական պատճառը էն հրապարակումս էր, որը հրաժարվել եմ ջնջել։ Դե, ինչպես նաև սահմանազատում-սահմանագծումը հրաշք չհամարելը և ասելը այն, ինչ մտածում եմ, ոչ թե այն, ինչ ցանկանում են լսել։ Վերջապես այլևս ստիպված չեմ բացատրի մարդկանց, որ նորմալ է՝ լինել պետական աշխատող և չլինել իշխանությունների համակիրը»,- նշել է Գոհար Վարդանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Դանիել Իոաննիսյանի ուշագրավ հայտարարությունը՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ
«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտնել է․«Չկա հաշվարկի ժամանակ գեթ մեկ քվե գողացված կամ կեղծված լինելու...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...

