ՌԴ-ն գազի գինը հնարավոր է բարձրացնի, Ադրբեջանից, Թուրքմենստանից և Իրանից կգնենք․ ՀԾԿՀ
Գազի ներմուծման հնարավոր այլընտրանքներ կարող են հանդիսանալ այն բոլոր երկրները, որոնք վաճառում են կապույտ վառելիք, և որոնց ենթակառուցվածքները թույլ են տալիս գնումներ կատարել. ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյան
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը (ՀԾԿՀ) անդրադարձել է գազի ներմուծման այլընտրանքների վերաբերյալ հարցին՝ նշելով, որ ինքը քաղաքական որոշումների մասնակից չէ և քաղաքական գործիչ չէ, հետևաբար չեն տիրապետում այդ տեղեկատվությանը։
Այդուհանդերձ, որպես հարակից տարածքներում գտնվող հնարավոր այլընտրանքներ, նշվել են Ադրբեջանը, Թուրքմենստանը, Պարսկաստանը և բոլոր այն երկրները, որոնք գազ են վաճառում, և առկա ենթակառուցվածքները թույլ են տալիս իրականացնել այդ գնումները։
Ադրբեջանից գազ ներմուծելու դեպքում կախվածության մեջ ընկնելու վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ՀԾԿՀ ներկայացուցիչը հայտարարեց, որ նման հայտարարություն չի կարող անել։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` որ եվրոպական երկիր կարտահանվի հայկական ծիրանը
Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերն ու հայկական ապրանքների համար արտասահմանում գտնել իրացման...
Կառավարության նոր որոշումը` տուժած տնտեսվարողների համար
ՀՀ-ից պտուղ-բանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին փոխհատուցում կտրամադրվի: ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում է կայաց...
Հայաստանը կառուցելու է մոդուլյար տիպի նոր ատոմակայան
Հայաստանում նոր ատոմակայանը լինելու է մոդուլյար տիպի, սակայն արտադրող երկրի վերջնական ընտրություն դեռևս չի կատարվել, այդ...
2025-ին Հայաստանի տնտեսական զարգացման միտումները շարունակել են մնալ դրական, արձանագրվել է 7․1 % տնտեսական աճ
2021-25 թվականներին համախառն ներքին արդյունքի միջին աճը եղել է 7․9 %, ինչն ավելին է, քան նշվել է կառավարության ծրագրում...