Քաղաքականություն

Արդարադատության նախարարությունը դիտարկում է կուսակցություններին ընտրություններից զրկելու մեխանիզմներ

Արդարադատության նախարարությունը դիտարկում է կուսակցություններին ընտրություններից զրկելու մեխանիզմներ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ նախարարությունը դիտարկում է այն չափանիշների խստացումը, որոնց հիման վրա ապագայում հնարավոր կլինի կուսակցությանը զրկել ընտրական գործընթացներին մասնակցելու հնարավորությունից։


Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նախարարը փաստեց, որ ներկայիս իրականության մեջ քաղաքական ուժերի կողմից ենթադրյալ հանցավոր արարքների դիմելու իրավիճակների գոյությունը փաստ է, ինչի մասին վերջերս լսվում է ամեն օր՝ հատկապես պայմանավորված վերջին ընտրական պրոցեսով:


Ըստ Գալյանի՝ դրա համար կա օրենսդրական բավարար շեմ ու բազա, և իրավապահ մարմիններն այդ ուղղությամբ մեծ աշխատանք են տարել և տանում, որոնք առաջիկայում պետք է շարունակվեն շատ ավելի ինտենսիվ։ Անդրադառնալով արդարադատության նախարարության լիազորություններին ու մանդատին՝ նա նշեց, որ կոնսենսուսի առկայության դեպքում հարցը կսահմանվի Սահմանադրության նախագծով։


Դա ենթադրում է, որ եթե կուսակցությունը կամ դաշինքը նախընտրական քարոզարշավի ժամանակ թույլ է տվել ակնհայտ խախտումներ, որոնք կարող են կապված լինել կամ կապված են ենթադրյալ հանցագործությունների հետ, ապա պետք է գոյություն ունենան սահմանադրական հիմքեր՝ այդ ուժերին ընտրական պրոցեսներին մասնակցելու հնարավորությունից զրկելու համար։ Նախարարի ձևակերպմամբ՝ սա մի քայլ է, որն անհրաժեշտ է կատարել՝ հաշվի առնելով այն փորձը, որին բոլորն ականատես եղան, և հավելեց, որ այս մասով ունեն նաև քաղաքացիների կողմից իրենց ուղղված հանրային պահանջ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250