Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և աջակցություն հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացմանը
Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Բուլղարիայի կառավարության մամուլի ծառայությունը։
«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ»,- ասված է ուղերձում։
Բուլղարիայի վարչապետը նաև հույս է հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ։
«Ակնկալում եմ սերտ համագործակցություն Բուլղարիայի և Հայաստանի միջև գերազանց հարաբերությունների հետագա ամրապնդման համար՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,- նշել է Ռադևը։
Նմանատիպ հոդվածներ
Չեք ունենալու ձեր ուզած հաղթանակը. Սամվել Կարապետյան
Ընտրությունները դեռ չեն ավարտվել, իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը, իրենց գործերը լավ չեն գնում: Նման հայտարարո...
ԱՄՆ-ն Փաշինյանի և Հայաստանի կողքին է խաղաղության գործում. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է վարչապետ Փաշինյանին.Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր կուսակցութ...
Թրամփը սպառնացել է Նեթանյահուին միայնակ թողնել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իսրայելի վարաչեպտ Բենյամին Նեթանյահուին միայնակ թողնել Իրանի դեմ. «Ես Բ...
Փեզեշքիանը շնորհավորել է Փաշինյանին․ Հայաստանի ժողովուրդը վերահաստատել է վստահությունը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամ...