Հնարավոր է նաև այդպիսի վարկած. Արման Աբովյան
Այն պրոցեսները, որոնց մենք ականատես ենք, իրականում ոչ թե տեխնիկական բնույթ են կրում, այլ քաղաքական: Այս մասին ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների հրատապ ասուլիսի ժամանակ ասել է ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը:
«Ունենք տվյալներ, և արդեն 4 ընտրատարածքից 120 ձայն վերադարձել է մեզ: Կան տվյալներ, որ այն պրոցեսները, որոնց մենք ականատես ենք, իրականում ոչ թե տեխնիկական բնույթ են կրում, այլ քաղաքական՝ հաշվի առնելով այն գործընթացները, որոնք կարող են ծավալվել ԱԺ-ում, եթե լինի 3 ընդիմադիր ուժ: Մենք այս պարագայում չունենք փաստագրական տվյալներ, բայց գործընթացների տրամաբանությունը հուշում է, որ հնարավոր է նաև այդպիսի վարկած: Մենք հիմա ԿԸՀ-ի հետ գտնվում ենք աշխատանքային պրոցեսի մեջ:
Այս պահին առայժմ ԿԸՀ-ին ոչինչ չեմ ասի ու չեմ պնդի, բայց փաստը մնում է փաստ, որ այո, ԲՀԿ-ին բավականին մեծ ծավալի ձայներ չգիտես ինչու կամ չի եկել, կամ չեն հաշվարկել: Մենք գտնվում ենք ուսումնասիրության փուլում՝ հաշվի առնելով հարցի կարևորությունն ու սրությունը, առայժմ զերծ կմնամ, բայց ունեմ իմ ենթադրությունները»,- նշել է Աբովյանը:
Նմանատիպ հոդվածներ
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։«Եվ...
Փաշինյանի հայտարարությունը` ԱԺ-ից
Հունիսի 7–ի ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա խորհրդարանական մեծամասնությո...
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուր...