«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման քայլի։ Այս մասին ասված է «Հայաստան» դաշինքի տարածած հայտարարության մեջ։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այս պահին «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը և մեր վստահված անձինք ողջ հանրապետությունում զբաղված են ընտրատեղամասերից ստացվող տվյալների ամփոփմամբ։
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս պահի դրությամբ ամփոփել է ընտրատեղամասերի միայն մեկ քառորդի (25%-ի) արդյունքները։
Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման, ԿԸՀ-ն փոխարինելու և նրա գործունեության նկատմամբ կոպիտ միջամտություն իրականացնելու հանցավոր քայլի։
Առանց վերջնական արդյունքների՝ դատական համակարգին և պետական ատյաններին հրահանգավորելու և սպառնալու փոխարեն, գործող վարչախումբը դեռ պետք է իրավական պատասխան տա այս ընթացքում արձանագրված բոլոր ընտրախախտումների, վարչական ռեսուրսի կոպիտ կիրառման և քաղաքացիների կամարտահայտման վրա գործադրված բռնաճնշումների համար։
Ընտրությունների վերջնարդյունքների, մեր հետագա քայլերի և անելիքների մասին հանրությանը կտեղեկացնենք պաշտոնական և ամբողջական տվյալներն ամփոփելուց հետո»։
Նմանատիպ հոդվածներ
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։«Եվ...
Հայտնի է՝ Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկության մասնակցության տվյալները․ ԿԸՀ
ԱԺ ընտրությունների մասնակցությունը ժամը 17:00-ի դրությամբ2026 - 1,224,957 (48,92%)2017 - 1,317,934 (50.92%)2018 - 1,025,...
Սերժ Սարգսյանն անդրադարձել է ՀՀԿ-ի՝ ընտրություններին չմասնակցելու հետևանքներին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է իր գլխավորած ՀՀԿ-ի՝ ընտրություններին չմասնակցելու հետևանքներին։«Ես չեմ կա...