Զանգ՝ կուլիսներից. Ի՞նչ է փոխվել հայ-ռուսական լարված հարաբերություններում
Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի պաշտոնական հաղորդագրության տեքստից հստակ երևում է, որ կողմերը գտնվում են մի կետում, որտեղ հարաբերությունների բացահայտ խզումը ձեռնտու չէ ո՛չ Երևանին, ո՛չ Մոսկվային։ Ռուսաստանի համար, որն այսօր ծանրաբեռնված է ավելի մեծ աշխարհաքաղաքական ճակատներով, կարևոր է «բարեկամական տոնայնությամբ» կանխել Հայաստանի ընթացքը դրեյֆը դեպի Արևմուտք։
Իսկ հայկական կողմի շնորհակալությունը «հավասարակշռված դիրքորոշման» համար փաստում է, որ Երևանը փորձում է գնահատել և խրախուսել Մոսկվայի ցանկացած զսպվածություն, որպեսզի խուսափի տնտեսական կամ անվտանգային հնարավոր պատժամիջոցներից։
Միակ իրական եզրակացությունն այն է, որ սա «հրադադար է» հանրային դաշտում, բայց ոչ խնդիրների լուծում։ Կողմերը պարզապես ֆիքսել են, որ ունեն խորը տարաձայնություններ («տարընթերցումներ»), սակայն նախընտրում են դրանք քննարկել փակ դռների հետևում՝ առաջիկա հանդիպման ժամանակ, այլ ոչ թե հեռախոսային շնորհավորանքի շրջանակներում։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության տարացած հաղորդագրության համաձայն Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին՝ զանգի և շնորհավորանքի համար։Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ և բազմակողմ օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ։
ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել տարընթերցումների առիթ տվող մի շարք հարցերի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների, բարեկամական տոնայնության, ինչպես նաև աջակցության համար։ Զրուցակիցները պայմանավորվել են քննարկումները շարունակել առաջիկա հարմար առիթով՝ հանդիպման ձևաչափով
Նմանատիպ հոդվածներ
Կրեմլի պլանը ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. Reuters-ի աղմկահարույց հրապարակումը
Ռուս պաշտոնյաները վերջին ամիսներին քննարկել են Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիներին հայրենիք ուղարկելու ծր...
Մոսկվան գործի անցավ. Ինչպես են փորձում ներսից «պայթեցնել» Հայաստանը
Հայաստանում սպասվող ընտրությունների նախաշեմին Մոսկվան անցել է կոշտ և բազմաշերտ ճնշումների մաքսիմալ ակտիվ փուլի: Սա դասակ...
Բացահայտվել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սպանության նախապատրաստություն կատարած անձանցից մեկի ինքնությունը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածա...
ՏԵՍԱՆՅՈւԹ. Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Պուտինին` հանրաքվե անցկացնելու վերաբերյալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինի այն պնդմանը, որը մեր երկիրը պետք է հանրաքվե...