Դոնալդ Թրամփն անդրադարձել է տարածաշրջանային խաղաղության առաջընթացին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման շնորհիվ հնարավոր է եղել առաջընթաց գրանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղություն հաստատելու ուղղությամբ։
Այս մասին նշված է «Բաքվի էներգետիկ շաբաթվա» մասնակիցներին հասցեագրված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձում։
«Ինչպես գիտեք, տարածաշրջանային էներգետիկ ինտեգրումը օգոստոսի 8-ին կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովի առանցքային հենասյուներից մեկն է։ Իմ վարչակազմը անհամբերությամբ սպասում է հունիսին այս թեմայով արդյունավետ քննարկումներին։ Միասին մենք առաջ ենք մղելու խաղաղությունը, ամրապնդելու ենք բարեկեցությունը և կառուցելու ենք ավելի վստահ ապագա ձեր տարածաշրջանի և ողջ աշխարհի համար», — նշել է Թրամփը։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին հայտա...
Զանգ՝ կուլիսներից. Ի՞նչ է փոխվել հայ-ռուսական լարված հարաբերություններում
Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի պաշտոնական հաղորդագրության տեքստից հստակ երևում է, որ կողմ...
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։ «Ե...
Չորս բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ հարուցվել են քրեական հետապնդումներ
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ 2026 թվականի հունիսի 1-ին, 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում ծավալված իրադարձ...