Քաղաքականություն

Չորս բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ հարուցվել են քրեական հետապնդումներ

Չորս բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ հարուցվել են քրեական հետապնդումներ

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ 2026 թվականի հունիսի 1-ին, 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում ծավալված իրադարձությունների առնչությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակներում, հանրային քրեական հետապնդում է սկսվել 2008 թվականի փետրվարի 23-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերի չորս բանակային կորպուսների հրամանատարներ հանդիսացած Պ. Պ.-ի, Վ. Գ.-ի, Հ. Բ.-ի և Լ. Ե.-ի նկատմամբ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով, որը նախատեսում է պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելուն օժանդակելը, ինչը պատճառել է էական վնաս և առաջացրել ծանր հետևանքներ։

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի տվյալների համաձայն՝ ՀՀ զինված ուժերի հիշյալ չորս բանակային կորպուսների հրամանատարներ Պ. Պ.-ն, Վ. Գ.-ն, Հ. Բ.-ն և Լ. Ե.-ն (Պողոս Պողոսյան, Վալերի Գրիգորյան, Լևոն Երանոսյան), գործադրելով ակնհայտ ապօրինի հրաման, սեփական արձակած հրամանների միջոցով ռեսուրսներ տրամադրելով ու խոչընդոտներ վերացնելով, օժանդակել են այդ շրջանում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Մ. Հ.-ին (Միքայել Հարությունյան) և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռ. Ք.-ին, Ս. Օ.-ին, Յու. Խ.-ին (Ռոբերտ Քոչարյան, Սեյրան Օհանյան, Յուրի Խաչատուրով)՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում։

ՀՀ գլխավոր դատախազություն

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250