Սա շատ մեծ իրադարձություն է․ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարություն է արել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի գործող իշխանությունը նոր որակի պետություն ստեղծելու գործընթաց է սկսել։
«Մենք թևակոխել ենք նոր որակի պետություն ստեղծելու գործընթաց։ Եվ նոր որակի պետությունն ունի մի քանի կարևոր բնորոշիչներ։ Այդ բնորոշիչներից առաջնայինն այն է, որ պատմության և իրականության միջև տեղի է ունեցել սահմանազատում և սահմանագծում, ինչը նշանակում է, որ պատմությունը մեզ համար ոչ թե ապագայի մեջ մտնելու խոչընդոտ է, այլ ապագայում, որն այսօր է, անցյալի ողբերգությունները և ձախողումները չկրկնելու ուղեցույց։ Այն քաղաքականությունը, որ մենք իրականացնում ենք 2022 թվականից ի վեր, մեր պատմությունն ընթերցելու, վերընթերցելու, վերլուծելու արդյունք է։ Եվ այսօր պատիվ ունեմ ձեզ զեկուցել, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը հակամարտության փակուղուց վեր է ածվում խաղաղության խաչմերուկի»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ նոր որակի պետություն նշանակում է նոր որակի կրթություն, նոր որակի սոցիալական ապահովություն, նոր որակի տնտեսություն։ «Այսօր Հրազդանում մեծ տեմպերով կառուցվում է արհեստական բանականության գործարան, հիմա արդեն Գագարինում պատրաստ է և առաջիկա օրերին բացվելու է արհեստական բանականության առաջին գործարանը, որը ավելի փոքր մասշտաբ ունի, բայց սա էլ շատ մեծ իրադարձություն է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Հավելենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քարոզարշավն անցկացնում են Երևանում։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան այցելելուց առաջ նրանք Նորք-Մարաշ վարչական շրջանում էին։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Շոկային հարցումներ․ Փաշինյանը ջախջախիչ առավելություն ունի, Մոսկվան անցնում է գործողությունների
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հրապարակվել են սոցիոլոգիական հարցումների վերջին տվյալներ...