Քաղաքականություն Կարևոր

Շոկային հարցումներ․ Փաշինյանը ջախջախիչ առավելություն ունի, Մոսկվան անցնում է գործողությունների

Շոկային հարցումներ․ Փաշինյանը ջախջախիչ առավելություն ունի, Մոսկվան անցնում է գործողությունների

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հրապարակվել են սոցիոլոգիական հարցումների վերջին տվյալները, որոնց համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի զգալի առավելություն։ «Breavis» ընկերության կողմից մայիսի 5-ից 11-ն անցկացված հարցումների արդյունքներով, որին մասնակցել է 1 551 ռեսպոնդենտ, իշխող քաղաքական ուժը կողմնորոշված ընտրողների շրջանում կարող է ստանալ քվեների գրեթե 65 տոկոսը։ Ըստ ստացված տվյալների՝ ընդդիմադիր ուժերից և ոչ մեկին առանձին վերցրած չի հաջողվում հաղթահարել 12 տոկոսի շեմը, այս մասին գրում է Euronews-ը։


Այս ցուցանիշների հրապարակմանը զուգահեռ, Մոսկվան կտրուկ ակտիվացրել է քաղաքական ու տնտեսական ճնշումները Երևանի նկատմամբ՝ կապված Հայաստանի որդեգրած արտաքին քաղաքական վեկտորի և Եվրամիության հետ մերձեցման հետ։ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հայտարարել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին Մոսկվա հետկանչելու մասին՝ որպես պատճառ նշելով Հայաստանի ղեկավարության քայլերը, որոնք, ըստ ռուսական կողմի, վնասում են ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցությանը։


Տնտեսական գործիքակազմի շրջանակում Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել հայկական մի շարք ապրանքների, այդ թվում՝ մրգերի, բանջարեղենի, հանքային ջրերի ու ալկոհոլային խմիչքների ներկրման վրա։ Բացի այդ, Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ անդամ երկրների առաջնորդները համատեղ հայտարարությամբ զգուշացրել են Երևանին, որ ԵՄ-ին անդամակցելու ծրագրերը ռիսկեր են պարունակում տնտեսական անվտանգության համար, և կոչ են արել հանրաքվեի միջոցով հստակեցնել երկրի տնտեսական ուղին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին զուգահեռներ է անցկացրել Ուկրաինայի և Հայաստանի միջև՝ նշելով, որ ուկրաինական ճգնաժամը ժամանակին սկսվել է հենց ԵՄ-ին անդամակցելու Կիևի փորձերից։


Շուրջ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը նախորդ տարի Ռուսաստանից ներկրել է սպառվող գազի ավելի քան 80 տոկոսը։ Նույն օրը ԵԱՏՄ առաջնորդները համատեղ հայտարարություն են ընդունել, որում Հայաստանին նախազգուշացրել են, որ ԵՄ-ին անդամակցելու իր ծրագրերը լուրջ ռիսկեր են պարունակում անդամ բոլոր երկրների տնտեսական անվտանգության համար: 


Կայքի փոխանցմամբ՝  Մոսկվան լայնածավալ ապատեղեկատվական արշավ է ծավալել Հայաստանում՝ ի պաշտպանություն ռուսամետ ընդդիմադիր թեկնածուների, ներառյալ Փաշինյանի դիրքերը խարխլելու թաքնված փորձերը: 


Արևմտյան ուղղությամբ Հայաստանի քաղաքականությանը զուգահեռ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր լիակատար աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ նրան անվանելով առաջնորդ, որը երկիրը դարձնում է ուժեղ և անվտանգ։ Արևմտյան հետախուզական աղբյուրների փոխանցմամբ՝ Ռուսաստանն իր հերթին փորձում է ազդել ընտրությունների վերջնարդյունքի վրա՝ աջակցելով պրոռուսական ընդդիմադիր թեկնածուներին և նախապատրաստելով ՌԴ-ից տասնյակ հազարավոր հայ ընտրողների տեղափոխումը Հայաստան քվեարկության օրը։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250