Լինելու է բաց դատ, ժողովուրդը կիմանա․ Նարեկ Կարապետյան
Պետական դավաճանության մասին լինելու է բաց դատ, ժողովուրդը կիմանա, ժամանակը կգա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Նիկոլ Փաշինյանի դեմ դատական պրոցես կսկսվի, ու մենք մեր երկրում գործող 4 լրտեսներին պետք է գտնենք: Ես իրապես համաձայն եմ, որ լրտեսություն անող գործակալներն անգամ եվրոպական կոնվենցիաներից դուրս ենթարկվեն պատասխանատվության։ Ժամանակը կգա ու պետական դավաճանության մասին լինելու է բաց ու թափանցիկ դատ, որտեղ պաշտպանվողներն էլ, տուժողներն էլ ունենալու են բոլոր հավասար իրավունքները, մեր ժողովուրդը կիմանա»,- նշել է Կարապետյանը:
Անդրադառնալով երեկ Քննչական կոմիտեի արած հայտարարությանը, ըստ որի Ջերմուկ քաղաքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը հանձնելու վերաբերյալ սուտ մատնություն կատարած անձի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում, Նարեկ Կարապետյանը պարզաբանել, որ իրենք դա լուսաբանել են, քանզի կարծում են, որ ինչը չի լուսաբանվում, հետագայում մի օր արթնանում ու տեսնում են մի քանի հարյուր մետր առաջ եկած դիրքեր:
«Մեզ մոտեցել է զինվորական և ասել է, որ մեր դիրքում էլ մարդ չկա, ասաց՝ դիրքերից մեզ հանել են: Մի քանի անգամ ճշտում ենք արել, իր գործընկերների հետ ենք ճշտում արել, հնարավոր է մարդուն ճնշման տակ ինչ-որ բան են կորզել, բայց մարդը 5 անգամ կրկնել է, որ մենք դուրս ենք եկել, դիրքում էլ մարդ չկա, մեր դիրքը էլ հայկական զորքի կողմից չի կառավարվում:
Ամեն դեպքում, մարդը զինվորական ծառայության մեջ է, հնարավոր է ինչ-որ ազդեցությունների տակ ինչ-որ բան է ասել, բայց պետք է լուսաբանենք, որովհետև ինչը չենք լուսաբանում, հետո մի օր արթնանում ենք ու տեսնում ենք, որ օրինակ,՝ մի քանի հարյուր մետր առաջ եկած դիրքեր ունենք»,- շեշտել է նա:
Նմանատիպ հոդվածներ
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան...
Արարատ Միրզոյանը պատասխանել է Սերգեյ Շոյգուին
Եղել են ժամանակներ և իրադարձություններ, երբ մենք մեր գործընկերներից ակնկալել ենք այլ գործողություններ, առնվազն՝ պայմանագ...