Բաքվից սկանդալային ուղերձ՝ Կարապետյանին․ նախապես հաշվարկեք, Ադրբեջանը կպատասխանի
Ըստ ադրբեջանական «Մինվալ» կայքի՝ Ռուսաստանցի օլիգարխ և «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իշխանության գալու դեպքում կառավարության առաջին իսկ նիստում կընդունի «Սաֆարովի կանխարգելման» օրենքը, որով կարգելվի ադրբեջանցիների կողմից Հայաստանում անշարժ գույք գնելը, ինչպես նաև խոստացել է իր կապերն օգտագործել Ադրբեջանի համար նոր խնդիրներ ստեղծելու համար:
«Հայաստանում նախընտրական քարոզարշավի ընթացքում տպավորություն է ստեղծվում, որ վարչապետի հիմնական թեկնածուները մոռացել են Հայաստանի մասին, քանի որ բանավեճերի գլխավոր թեման շարունակում է մնալ Ադրբեջանը։ Անցած հանգստյան օրերին այս համատեքստում աչքի է ընկել ռուսաստանցի օլիգարխ և կրեմլամետ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը։ Նա հայտարարել է, որ իշխանության գալու պարագայում կընդունի Հայաստանում «ադրբեջանցիների կողմից անշարժ գույք գնելու արգելքի մասին» օրենքը», - նշվում է հոդվածում։
«Բացի այդ, հայազգի ռուս օլիգարխը հավաստիացրել է, որ իր կապերն օգտագործելու է Ադրբեջանի խնդիրներն ուժեղացնելու նպատակով։
Սամվել Կարապետյանի նացիստական համոզմունքները և ռևանշիստական ճամբարի ներկայացուցիչների շարունակական փորձերը՝ վախեցնել պոտենցիալ ընտրողներին էթնիկ ադրբեջանցիների հնարավոր ներհոսքով, որոնց համար իբր արդեն դպրոցներ են կառուցվում, ընդհանուր առմամբ, գաղտնիք չեն։ Սակայն այժմ Սամվել Կարապետյանն անում է հաջորդ քայլը և արդեն «խնդիրներ» է խոստանում Ադրբեջանին։ Խնդիրն այն չէ, որ պարոն Կարապետյանը դեռ պետք է հաղթի ընտրություններում և զբաղեցնի վարչապետի պաշտոնը, ինչը, մեղմ ասած, երաշխավորված չէ։ Հարցն այլ է. իսկ ի՞նչ խնդիրներ կարող է ստեղծել Սամվել Կարապետյանը՝ նույնիսկ զբաղեցնելով ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնը։
Հնարավոր է, իհարկե, որ ռևանշիստների համար մի տեսակ «երազանքի սցենար» է գծվում։ Ադրբեջանն արդեն ցույց է տվել, որ կարող է իր ուժերով իրականացնել կարևոր միջազգային որոշումներ։
Սամվել Կարապետյանի նման քաղաքական գործիչները խոստանում են «խնդիրներ ստեղծել Ադրբեջանի համար», պետք է հասկանալ, որ նման քաղաքականությանն Ադրբեջանը կպատասխանի։ Եվ թե դա ինչ խնդիրների կվերածվի արդեն Հայաստանի համար, ավելի լավ է նախապես հաշվարկել»,- ասվում է հրապարակված նյութում։
Նմանատիպ հոդվածներ
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան...
Արարատ Միրզոյանը պատասխանել է Սերգեյ Շոյգուին
Եղել են ժամանակներ և իրադարձություններ, երբ մենք մեր գործընկերներից ակնկալել ենք այլ գործողություններ, առնվազն՝ պայմանագ...
Իմ գիտակցական կյանքում սա առաջին անգամ է․ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Իմ գիտակցական կյանքում առաջին անգամ, որ ես դադարել եմ ամենօրյա աղոթքներ ունենալ,...