Իմ գիտակցական կյանքում սա առաջին անգամ է․ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Իմ գիտակցական կյանքում առաջին անգամ, որ ես դադարել եմ ամենօրյա աղոթքներ ունենալ, եղել է 2020 թ․ նոյեմբերի 8-ից հետո։ Դրանից հետո երկարատև ծոմ եմ պահել, մեկ շաբաթ ոչ հաց եմ կերել, ոչ ջուր եմ խմել»։
Նա նշել է, որ «պատերազմի եռագլուխ» կուսակցության ներկայացուցիչներն անգամ ավետարանների կեսը չեն կարդացել։ Ինքը սաղմոսները սկսել է անգիր սովորել՝ հոգևոր դատարկությունը լցնելու անհրաժեշտությունից ելնելով։
«Մարդ կա՞, որի համար այս թեմաներն էմոցիոնալ չե՞ն։ Եթե մարդ կա, առավել ևս։ Ես չեմ զարմանում, որ Ռոբերտ Քոչարյանի նման մարդը էմոցիա չունենա։ Նա սառնասիրտ մարդասպան է, ինչու պետք է էմոցիա ունենա։ Սառնասիրտ մարդասպան, որի տեղը բանտում է, և բանտում կամաց-կամաց էմոցիաները կսկսեն վերականգնվել։ Կամ Ծառուկյան Գագիկը, ինչու պետք է էմոցիա ունենա։ Քյարփինջը ոնց կարող է էմոցիա ունենալ։ Կամ Կալուգացի օլիգարխն ինչու պետք է էմոցիա ունենա։ Արհեստական ինտելեկտը էմոցիա ունի՞։
Այո, ես էմոցիոնալ մարդ եմ։ Նորությո՞ւն է ձեզ համար։ Առանց էմոցիայի մարդը կամ տախտակ է, կամ քյարփինջ»,- ասել է նա։
Փաշինյանը կրկնել է միտքը, որ Հայաստանը Ղարաբաղյան շարժմամբ դրվել է թակարդի մեջ. «Քայլ-քայլ հասկացել եմ, որ Հայաստանը Ղարաբաղյան շարժմամբ դրվել է թակարդի մեջ ու էդ թակարդից պետք է դուրս գալ։ Եվ ուրախ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստանը դուրս բերել այդ թակարդից։ Եվ այսօր տեսնում եմ, որ մարդիկ, լրտեսական գործունեության տրամաբանության մեջ, Հայաստանն ուզում են հետ տանել այդ թակարդի մեջ»։
Նմանատիպ հոդվածներ
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Արարատ Միրզոյանը պատասխանել է Սերգեյ Շոյգուին
Եղել են ժամանակներ և իրադարձություններ, երբ մենք մեր գործընկերներից ակնկալել ենք այլ գործողություններ, առնվազն՝ պայմանագ...
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ով նույն...
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Ղարաբաղցիքու բերանը .... տամ, ըսինգ դու 80 իս տվի, մեկնի 110
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու...