ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանը «Օրեշնիկ»-ով լայնածավալ հարձակում է սկսել Կիևի վրա
Ռուսական զորքերը կիրակի գիշերը՝ մայիսի 24-ին, հերթական անգամ զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքին։ Հարվածների մասին հաղորդումների մեծ մասը ստացվել է Կիևից և մարզից։ Ուկրաինայի մայրաքաղաքում, ըստ քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հայտնած վերջին տվյալների, զոհվել է երկու մարդ։ Տուժել է ևս 44 մարդ, որոնցից 28-ը, այդ թվում՝ երկու երեխա, հոսպիտալացվել են։ Ավելի վաղ Կլիչկոն հայտնել էր, որ մայրաքաղաքի կենտրոնական մասում գտնվող Շևչենկովսկի շրջանում անօդաչու թռչող սարքերը հարվածել են բազմահարկ բնակելի շենքերի։ Բացի այդ, Կիևի հյուսիսում գտնվող Օբոլոնսկի շրջանում անօդաչու սարքը հարվածել է 16 հարկանի բնակելի շենքի 12-13-րդ հարկերի մակարդակում, իսկ քաղաքի արևմտյան մասում գտնվող Սոլոմենսկի շրջանում՝ 24 հարկանի բնակելի շենքի 20-րդ հարկի մակարդակում։ Սոցցանցերի օգտատերերը հրդեհի տեսանյութ են հրապարակել, որը, ենթադրաբար, նկարահանվել է Սոլոմենսկի շրջանում։
Բացի այդ, Կիևի տարբեր շրջաններում և արվարձաններում արձանագրվել է անօդաչու սարքերի և հրթիռների բեկորների անկում, ինչը հանգեցրել է հրդեհների, հայտնել է Կլիչկոն։
Times of Ukraine առցանց պարբերականը և մի շարք մոնիտորինգային Տելեգրամ-ալիքներ, հիմնվելով սոցիալական ցանցերի տեսանյութերի վրա, ենթադրում են, որ Ռուսաստանի Դաշնությունը «Օրեշնիկ» միջին հեռահարության բալիստիկ հրթիռով հարված է հասցրել Կիևից դեպի հարավ գտնվող Բելայա Ցերկով քաղաքի անհայտ օբյեկտին։ Լուրի հրապարակման պահին Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության պաշտոնական աղբյուրները չեն հաստատել հրթիռի կիրառումը։ Սակայն սոցցանցերի օգտատերերը մի քանի դիտանկյունից տեսանյութեր են հրապարակել, որոնցում պատկերված են «Օրեշնիկին» բնորոշ հրթիռի մարտական բլոկների անջատումը և հզոր պայթյուններ։
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը կրիտիկականից վերածվում է աղետալիի. Պուտին
ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է ուկրաինացի զինծառայողներին և կոչ է արել նրանց չկատարել կիևյան իշխանությունների հրամա...
Փաշինյանը` հայկական զենքի արտահանման մասին
Այս տարի մենք զենք ենք արտահանել միջազգային շուկա։ Այս մասին մայիսի 21-ին Արարատ քաղաքում տեղի ունեցող նախընտրական քարոզ...
«Սպասում ենք հրամանի». ԻՀՊԿ–ն պատրաստ է հարվածի
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է իրանական տանկերների վրա նոր հարձակումների դեպքում ամերիկյան օբ...
ԱՄՆ–ն մշակում է նոր հզոր միջուկային ռումբ
ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային վարչությունը (NNSA) նախաձեռնել է նոր հզոր միջուկային զինամթերքի ստեղծումը, որը թիրա...