Իրավիճակը կրիտիկականից վերածվում է աղետալիի. Պուտին
ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է ուկրաինացի զինծառայողներին և կոչ է արել նրանց չկատարել կիևյան իշխանությունների հրամանները։
«Եվս մեկ անգամ ցանկանում եմ՝ ես դա արդեն արել եմ, դիմել Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներին. մի՛ կատարեք ոչ լեգիտիմ, թալանչի խունտայի հանցավոր հրամանները։ Հակառակ դեպքում դուք ինքներդ եք դառնում այդ հանցագործությունների մեղսակիցը», - ասել է Պուտինը «Հերոսների ժամանակը» ծրագրի շրջանավարտների հետ հանդիպմանը՝ խոսելով ուսանողական հանրակացարանի գիշերային գնդակոծության մասին։
ՌԴ նախագահը հայտարարել է, որ «կիևյան կառավարության նման հանցավոր վարքագծի պատճառները հասկանալի են. դա մշտական ձախողումն է ճակատում, դա դիրքերի, բնակավայրերի և տարածքների հանձնումն է»։
«Ճակատում Ուկրաինայի համար իրավիճակն աստիճանաբար բարդ է և կրիտիկականից վերածվում է աղետալիի», - հայտարարել է Պուտինը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը` հայկական զենքի արտահանման մասին
Այս տարի մենք զենք ենք արտահանել միջազգային շուկա։ Այս մասին մայիսի 21-ին Արարատ քաղաքում տեղի ունեցող նախընտրական քարոզ...
«Սպասում ենք հրամանի». ԻՀՊԿ–ն պատրաստ է հարվածի
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է իրանական տանկերների վրա նոր հարձակումների դեպքում ամերիկյան օբ...
ԱՄՆ–ն մշակում է նոր հզոր միջուկային ռումբ
ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային վարչությունը (NNSA) նախաձեռնել է նոր հզոր միջուկային զինամթերքի ստեղծումը, որը թիրա...
ՆԱՏՕ-ի կործանիչը որսացել է ռուսական ինքնաթիռ
Ֆրանսիական Rafale կործանիչները, համագործակցելով Շվեդիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Դանիայի և Ռումինիայի օդուժի հետ, որսաց...