Էդգար Մկրտչյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը
ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործադիր տնօրենի տեղակալ Լևելին Ռոբերթսի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով բարձրաստիճան հյուրերին՝ Էդգար Մկրտչյանը կարևորել է ԱԶԲ-ի հետ ավելի քան քսան տարի տևող արդյունավետ գործակցությունը: Նա առանձնահատուկ ընդգծել է ԱԶԲ-ի՝ որպես «գիտելիքի բանկի» կողմից տրամադրվող մասնագիտական խորհրդատվությունն ու ընթացիկ բարեփոխումներին ցուցաբերվող տեխնիկական աջակցությունը:
Կողմերը հանդիպման ընթացքում անդրադարձել են ինչպես Հայաստանում ընթացող ԱԶԲ ծրագրերին, այնպես էլ ապագա նախագծերին: Կենսական նշանակություն ունեցող մի շարք նախաձեռնությունների թվում քննարկվել է «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման» 3-րդ ծրագրի մեկնարկը, որն ուղղված է երկրի տնտեսական և հարկաբյուջետային բարեփոխումների խորացմանը: Բացի այդ, խոսվել է նոր կնքվելիք «Սեյսմիկ անվտանգության բարելավման 3-րդ ծրագրի» մանրամասների մասին:
Հանդիպման ավարտին կողմերը կրկին փաստել են պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ գործակցությունը Հայաստանի տնտեսական կայունության ամրապնդման և զարգացման ռազմավարական օրակարգի առաջմղման նպատակով:
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես լուծել «Վայլդեբերիս»-ի և «Օզոն»-ի խնդիրը. Արամ Սարգսյան
«Ինչպես լուծել «Վայլդեբերիս»-ի և «Օզոն»-ի խնդիրը... ԵՄ գագաթաժողովին ընդառաջ «Վայլդբերիս»-ի և «Օզոն»-ի գործունեության դա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավարտին կհասցվի Երևանի Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարությունը. Խուդաթյան
Ավարտին կհասցվի Երևանի Բաբաջանյան–Աշտարակ ճանապարհահատվածի անավարտ շինարարությունը։ Այս մասին այսօր Հանրայինի եթերում աս...
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանից ԵՄ արտահանումը կազմել է 355մլն ԱՄՆ դոլար
2025 թվականի հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունից դեպի Եվրոպական միության երկրներ իրականա...
Ընդդիմադիր ուժը չի կարող օտար երկրում նման խնդիր առաջացնել. Էդմոն Մարուքյան
«Էկոնոմիկայի նախարարը հայտարարություն է տարածել, որում ասում է, թե Wildberries-ի և Ozon-ի հետ կապված խնդիրների հետևում կ...