Ընդդիմադիր ուժը չի կարող օտար երկրում նման խնդիր առաջացնել. Էդմոն Մարուքյան
«Էկոնոմիկայի նախարարը հայտարարություն է տարածել, որում ասում է, թե Wildberries-ի և Ozon-ի հետ կապված խնդիրների հետևում կանգնած են ՀՀ երկու ընդդիմադիր ուժեր։ Ես ակնկալում եմ Էկոնոմիկայի նախարարից, որ լալահառաչ հայտարարություններ անելու փոխարեն զբաղվի ստեղծված խնդրի լուծմամբ»,- թելեգրամյան իր ալիքում գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Ընդդիմադիր ուժը չի կարող օտար երկրում՝ Հայաստանի գործընկեր պետությունում, նման խնդիր առաջացնել։ Էկոնոմիկայի նախարարությունը պետք է նախապես կանխեր այս իրավիճակը, եթե նման զարգացում սպասվում էր։ Վարվող քաղաքականությունը պետք է այնպիսին լինի, որ նման խնդիրներ չառաջանան, և որևէ աշխատավոր մարդ Աշխատավորների օրը հանկարծ չիմանա, որ կորցնելու է իր աշխատանքը։
Ես տեղեկություններ ունեմ, որ ջերմոցային տնտեսությունները նույնպես խնդիրների առաջ են կանգնած․ նրանց տեղեկացրել են, որ այլևս չեն կարող իրենց արտադրանքը վաճառել ԵԱՏՄ տարածքում, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում։ Այնպես որ, իշխանության ներկայացուցիչները պետք է զբաղվեն իրենց ուղիղ պարտականություններով և լուծեն այս խնդիրները, քանի որ դրանից կախված է բազմաթիվ մարդկանց հանապազօրյա հացը»,- գրել է Էդմոն Մարուքյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես լուծել «Վայլդեբերիս»-ի և «Օզոն»-ի խնդիրը. Արամ Սարգսյան
«Ինչպես լուծել «Վայլդեբերիս»-ի և «Օզոն»-ի խնդիրը... ԵՄ գագաթաժողովին ընդառաջ «Վայլդբերիս»-ի և «Օզոն»-ի գործունեության դա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավարտին կհասցվի Երևանի Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարությունը. Խուդաթյան
Ավարտին կհասցվի Երևանի Բաբաջանյան–Աշտարակ ճանապարհահատվածի անավարտ շինարարությունը։ Այս մասին այսօր Հանրայինի եթերում աս...
ՍԱՏՄ-ն արձագանքել է Պռոշյանի կոնյակի գործարանի շուրջ ստեղծված աղմուկին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) պաշտոնական տեղեկատվություն չի ստացել Ռուսաստանի Դաշնությունից «Պռոշյան...
Կփոխհատուցվեն թե՛ անասունների անկումը, թե՛ բերքի կորուստը. Արման Թաթոյան
«Միասնության թևեր» քաղաքական ուժի վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հերթական հանդիպումներն է ունեցել քաղաքացիների հետ: Ա...