Բելառուսից կասկածելի ԱԹՍ-ը՝ Լիտվան փակել է օդային տարածքը․ ՆԱՏՕ-ի կործանիչները օդ են բարձրացել
Լիտվայի արևելյան սահմանամերձ գոտում, ինչպես նաև Վիլնյուսի շրջանում հայտարարվել է օդային վտանգի բարձր մակարդակ, ինչից հետո երկրի ռազմական գերատեսչությունը գործարկել է ՆԱՏՕ-ի արձագանքման հատուկ ընթացակարգերը։
Ռադարների միջոցով Բելառուսի տարածքից դեպի Լիտվայի սահման շարժվող կասկածելի ԱԹՍ-ի հայտնաբերումից անմիջապես հետո օդ են բարձրացվել մերձբալթյան երկրների տարածքը հսկող դաշնակցային կործանիչները։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տեղական ժամանակով ժամը 10:00-ից ամբողջությամբ փակվել է Վիլնյուսի միջազգային օդանավակայանի օդային տարածքը, չվերթները ժամանակավորապես կասեցվել են կամ ուղղորդվել այլ օդանավակայաններ:
Սահմանափակումները դիպել են նաև վերգետնյա հաղորդակցությանը. երկրի որոշակի հատվածներում դադարեցվել է գնացքների երթևեկությունը, իսկ կայարաններում և խորհրդարանի շենքում գտնվող մարդկանց իշխանությունները տարհանել են հատուկ ապաստարաններ: Լիտվայի պաշտպանության նախարարության և ճգնաժամային կառավարման կենտրոնի փոխանցմամբ՝ բնակչությանը հեռախոսային կարճ հաղորդագրություններով նախազգուշացնելը ստանդարտ կանխարգելիչ քայլ է։ Զինվորականները նշում են, որ սա վերջին օրերին տարածաշրջանում արձանագրված առաջին դեպքը չէ. նմանատիպ միջադեպեր վերջերս գրանցվել էին նաև հարևան Լատվիայում և Էստոնիայում:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԶՈւ-ն լայնածավալ հարձակում է սկսել․ Գլխավոր շտաբի պետ
Ռուսական զորքերը հարձակում են իրականացնում հատուկ ռազմական գործողության գոտու բոլոր ուղղություններով, հաստատել են վերահս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում ուժգին պայթյուն է որոտացել
Մոսկվայում Իզմայլովոյի «Կրեմլի» տարածքում պայթյուն է որոտացել, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ Տեղի բնակիչները հայտնել...
Ամերիկացի զինվորները պատրաստվում են նոր գործողության
Միացյալ Նահանգները նպատակ ունի փոփոխություններ կատարել գործող ռազմական պայմանագրում, որպեսզի ամերիկյան զինված ուժերը կար...
Հարձակում՝ ԱՄԷ-ի ատոմակայանի վրա․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Արաբական Միացյալ Արաբական Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտնել է մայիսի 17-ին արևմտյան ուղղությունից եր...