Հարձակում՝ ԱՄԷ-ի ատոմակայանի վրա․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Արաբական Միացյալ Արաբական Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտնել է մայիսի 17-ին արևմտյան ուղղությունից երկրի օդային տարածք ներթափանցած երեք անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման և վերահսկման մասին։
Ռազմական գերատեսչության տվյալներով՝ օդային թիրախներից երկուսը հաջողությամբ ոչնչացվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ Այնուամենայնիվ, երրորդ ԱԹՍ-ն կարողացել է շրջանցել ՀՕՊ համակարգը և հարվածել Ալ-Դաֆրա շրջանում գտնվող «Բարակա» ատոմային էլեկտրակայանի արտաքին պարսպից դուրս տեղադրված էլեկտրագեներատորին։
Պաշտպանական կառույցը շեշտում է, որ գրոհի պատճառով ատոմակայանի հիմնական կառույցներն ու ենթակառուցվածքները վնասներ չեն կրել, իսկ օբյեկտի բնականոն գործունեությունը չի ընդհատվել։ Ներկայումս ռազմական փորձագետներն ու իրավապահ մարմինները քննություն են անցկացնում՝ ԱԹՍ-ների արձակման վայրն ու հարձակման պատասխանատուներին բացահայտելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԶՈւ-ն լայնածավալ հարձակում է սկսել․ Գլխավոր շտաբի պետ
Ռուսական զորքերը հարձակում են իրականացնում հատուկ ռազմական գործողության գոտու բոլոր ուղղություններով, հաստատել են վերահս...
ՌԴ Պետդուման ընդունեց աղմկահարույց օրենքը
ՌԴ նախագահը կկարողանա զորք օգտագործել արտերկրում գտնվող ռուսաստանցիների պաշտպանության համար Պետդուման օրենք է ընդունել,...
«Սպասում ենք հրամանի». ԻՀՊԿ–ն պատրաստ է հարվածի
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է իրանական տանկերների վրա նոր հարձակումների դեպքում ամերիկյան օբ...
Իսրայելի ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել
Իսրայելցի զինվորականները նոր հարվածներ են հասցրել Հարավային Լիբանանին: Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը:...
